«Լրագրողին գիշերազգեստով բերման են ենթարկել՝ դատավորին կոռուպցիոներ անվանելու համար»․ Ագնեսա Խամոյան
![]() 442 Շաբաթ, 10 մայիսի, 2025 թ., 22:24 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Կնոջը գիշերազգեստով ու հողաթափերով բերման են ենթարկել ու կալանավորել։ Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ այցելել ենք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել օրերս նախ ձերբակալված, այնուհետև մեկ ամսով կալանավորված գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։ Այն, ինչ տեսանք և լսեցինք չի կարող տեղավորվել մարդկային բանականության սահմաններում։ Երկու օր առաջ Գյումրու Կումայրիի բաժնի շուրջ 8 աշխատակիցներ ներխուժում են Լիլիթի բնակարան, վերջինիս 78-ամյա մոր աչքի առաջ, բռնի ուժ գործադրելով, ոլորելով Լիլիթի ձեռքերը հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բաժին են բերման ենթարկում։ Հետո ՁՊՎ-ով ու հիվանդանոցով մի ամբողջ օրը կնոջը, ով նաև ֆիզիոլոգիական հատուկ վիճակում է լինում, կալանավորում են 1 ամիս ժամկետով։ Կալանք տվող դատավորը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանն է, (ինչպես ասում են՝ ճանաչենք հերոսներին)։ Այս տեսարանը ձեզ միայն ֆիլմերից ահաբեկչի ձերբակալություն կարող է հիշեցնել, բայց Լիլիթը ո՛չ ահաբեկչության մեջ է մեղադրվում, ո՛չ մարդասպանության, ո՛չ է նարկոկանտրաբանդայի։ Հետաքննող լրագրողը, ով բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ բացահայտելով է հայտնի մարզում, մեղադրվում է, ՈՒՇԱԴՐՈւԹՅՈՒՆ, խուլիգանության համար. 1 ամիս առաջ դատական նիստի ժամանակ դատավոր Հայկ Աղաքարյանին կոռուպցիոներ է ասել։ Լրագրող կնոջը մեղադրում են խուլիգանության մեջ ու 1 ամսով էլ կալանավորում միայն նրա համար, որ դատավորին կոռուպցիոներ է ասել ու սա երկրում, որի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դատավորներին վնգստացող է անվանել, դեռ մի բան էլ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչ արել։ Ընդամենը օրեր առաջ ուղիղ եթերում Նոր Նորք վարչական շրջանի ԵՄ գնացող թաղապետը 10 հոգու հետ ծեծեց քաղաքացուն, հետո անվրդով գնաց հաց ուտելու, անգամ բերման չենթարկվեց, իսկ Լիլիթը 3-րդ օրն է նույն հագուստով ու հողաթափերով, չի կարողանում անգամ փաստաբան ներգրավվել։ Սա խայտառակություն է, ու սա առաջին հերթին դատախազ Աննա Վարդապետյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ու ՄԻՊ Անահիտ Մանասյանի ամոթն է։ Դիմում եմ իրավապաշտպաններին, լրագրողներին, ակտիվիստներին, մենակ չթողնենք Լիլիթին։ Հ.Գ. Առաջին տեսանյութը՝ իրական Հայաստանի, երկրորդը՝ էլի իրականի՝ մի քիչ եվրոպական համեմունքով»: Աղբյուրը` Ագնեսա Խամոյան |
Այշատ Բայմուրադովան որոնվում է որպես անհետ կորած
14820:42«Վաղը ժամը 17.30–ին հանդիպում ենք Մայր Աթոռում». Նարեկ Կարապետյան
23020:12«Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնելու «Մեր ձևով» կուսակցության նախագահի պաշտոնը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
16120:00Երթի մասնակիցները հասան ԱԱԾ մեկուսարան. ոստիկանները շրջապատել են շենքը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
24519:36Հաջակցություն քաղբանտարկյալների երթն առաջնորդում են Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները
25319:30Մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղափոխվում ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ)
22419:24«Այսօր «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքին մասնակցել է շուրջ 30 000 մարդ»․ ԶԼՄ
31619:18Երթ՝ հաջակցություն քաղբանտարկյալների․ ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
19019:00