«Փոքր պետության համար մահացու է փոխկապակցվածությունն այն երկրների հետ, որոնց նկատմամբ ունի պատմական թշնամանք»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանական Զավիե ինստիտուտը հետաքրքիր հոդված է հրապարակել՝ «Խաղաղություն փոխկապակցվածության միջոցով․ Ադրբեջանի նոր ռազմավարությունը Հարավային Կովկասում»:
Հոդվածում մասնավորապես՝ կենտրոնական միտքն այն է, որ
«... Ադրբեջանը ձևավորում է նոր պարադիգմ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության վերաիմաստավորման համար։ Այս վերլուծական գրառումը դիտարկում է դիվանագիտական և ենթակառուցվածքային գործընթացների զուգահեռ զարգացումը և ցույց տալիս, թե ինչպես է Բաքուն, իր «խաղաղություն փոխկապակցվածության միջոցով» ռազմավարության շնորհիվ ամրապնդում իր դիրքերը որպես տարածաշրջանի տրանսպորտային և էներգետիկ հանգույց, ինչպես նաև որպես առանցքային դերակատար նոր եվրասիական կարգում»¹։
Ռեալիստ-կոնստրուկտիվիստական տեսական ապարատի միջոցով վերլուծելով Հայաստանի և Ադրբեջան-Թուրքիայի միջև փոխկապակցվածության հեռանկարը, որտեղ մի կողմից դեր են խաղում՝ առաջնային, առկա նյութական ռեսուրսները, իսկ մյուս կողմից՝ ազգային ինքնությունը, գաղափարական և նարատիվային առանձնահատկությունները, ակնհայտ է դառնում, որ փոխկապակցվածությունը երկարաժամկետ խաղաղության ճանապարհ չէ կոնկրետ դեպքում։
Դոմինանտ կողմի համար, որն ունի ռազմաքաղաքական գերակշռություն, աշխարհագրական դոմինանտություն, ֆինանսական և տնտեսական գերակշռող ռեսուրսներ, այդ կողմին ձեռնտու է փոխկապակցվածությունը։
Ռազմաքաղաքական դոմինանտությունը հնարավորություն է տալիս հաստատել դոմինանտություն այն կողմի նկատմամբ, որը գտնվում է փոխկապակցվածության երկու առանցքային դերակատարների միջև, որոնք այս պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան են։ Այս երկուսի հետ և սրանց միջև Հայաստանի փոխկապակցվածությունը առաջացնելու է մի կողմից «կոբռայի էֆեկտ»², առավել բացասական երկարատև հետևանքներով և կոնֆլիկտածին տարրերով, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի համար ստեղծվելու է կլանման վտանգ՝ քաղաքական, տնտեսական, լոգիստիկ, էներգետիկ և այլն։ Քաղաքական ազդեցության տարրերն արդեն իսկ ակնհայտ են։ Մասնավորապես Ադրբեջանի իշխանությունների կողմից ժամանակ առ ժամանակ բացառապես ՀՀ ներքին կյանքին վերաբերող հարցերում միջամտության փորձերով, այդ թվում՝ Սահմանադրական փոփոխություններ, ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարում, և այլն։ Փոքր պետության համար դոմինանտող պետությունների հետ, որոնց հետ ունի պատմական թշնամանք և փոխադարձ ատելություն, միմյանց նկատմամբ տարածքային և այլ պահանջներ, փոխկապակցվածությունը մահացու է»։
(«Կոբռայի էֆեկտը» կարելի է նկարագրել որպես որևէ խնդիր լուծելու նպատակով ընդունված որոշումը, որն առաջացնում է խրախուսման սխալ մեխանիզմ՝ հանգեցնելով հակառակ, ավելի վատ արդյունքի):

«Առկա աղքատիկ տեղեկատվությունն էլ բավարար է՝ արձանագրելու թեմայի սնանկությունը և հայերի կամային պայքարը»․ Տիգրան Աբրահամյան
4320:12
«Փոքր պետության համար մահացու է փոխկապակցվածությունն այն երկրների հետ, որոնց նկատմամբ ունի պատմական թշնամանք»․ Արա Պողոսյան
5219:24
«Ձեռք են բերվել Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը հերքող փաստաթղթեր»․ Էմին Խաչատրյան (լուսանկար)
5819:06
«Բնակարան 5-րդ բալիկին․ մեր նախընտրական խոստումն ի կատար ենք ածում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5818:36
Թրամփը չի բացառել, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
9417:16
«Լավ կառավարիչն ամեն ինչ պլանավորում, ամեն բան հաշվի է առնում»․ Ոսկան Սարգսյան
5817:06
«Ահա թե ինչու է Փաշինյանի որոշումների որակը միշտ ցածր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5716:48
«Բանի տեղ մի դրեք հայտարարությունները, թե՝ գնաք ԱԺ, ՔՊ-ականները ձեզ ստորացնելու են»․ Հովհաննես Իշխանյան
6316:18