«Ալիևը Մոսկվա չմեկնեց, քանի որ անձնական անվտանգային մտավախություններ ունի»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 380 Կիրակի, 11 մայիսի, 2025 թ., 00:42 Ալիևը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առիթով Մոսկվայում անցկացվող շքերթին չմասնակցեց անձնական անվտանգության հետ կապված մտավախությունների պատճառով։ «168»-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ հետևելով ադրբեջանական լրահոսին, այդ վարկածն է հավանական համարում։ «Մի ուշագրավ բան կա. Անցած տարի, երբ այդ ինքնաթիռի աղետը տեղի ունեցավ, Ալիևը մեկնում էր ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպմանը, և նա վերադարձավ Ադրբեջան այդ միջադեպից հետո: Դրանից մոտ մեկ-երկու ամիս անց Ադրբեջանի ընդդիմադիր համարվող Turan.az լրատվական գործակալությունը, հղում անելով իշխանական աղբյուրներին, գրել էր, որ այդ միջադեպի ժամանակ Ալիևի ինքնաթիռը ևս հայտնվել է խափանումների մեջ և կորել է կապը GPS-ի հետ»,- ընդգծեց Հայրապետյանը: Անդրադառնալով հարցին՝ այսինքն՝ Ադրբեջանում մտածում են, որ ռուսական կողմը փորձել է Ալիևին վերացնե՞լ, ադրբեջանագետը պատասխանեց. «Այո, եթե շատ ուղիղ ասենք՝ կոնկրետ այդ վարկածն է շրջանառվում: Այդ վարկածը շրջանառության մեջ դնելուց կարճ ժամանակ անց ադրբեջանական այդ գործակալությունը փակվում է: Այսինքն՝ ինձ թվում է՝ Ադրբեջանի նախագահը չէր կարող դա իշխանական մամուլով տարածել, դա շատ ակնհայտ կլիներ, փորձել է ընդդիմադիր մամուլով տարածել, որը հղում էր անում իշխանական հստակ աղբյուրների և գերատեսչությունների»: «Հիմա, երբ լսում եմ որոշ ադրբեջանցի փորձագետների, իրենք ոչ թե ուղիղ ասում են՝ դուք կարող եք սպառնալիք ստեղծել Ալիևի համար, այլ ասում են՝ տեսեք՝ Ուկրաինան սպառնալիքներ է հնչեցրել, որոնք վտանգներ են ստեղծում, և այդ վտանգի պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում՝ ադրբեջանական առաջին բորտը գա, հասնի Մոսկվա: Այսինքն՝ շեշտում են, որ կա անվտանգային խնդիր, և ես կարծում եմ, որ իրապես կա այդ անվտանգային խնդիրը, որովհետև եթե ուշադրություն դարձնեք, ադրբեջանական ինքնաթիռի կործանումից և Ալիևի ինքնաթիռի ենթադրյալ միջադեպերից հետո երկար ժամանակ Ալիևը ոչ մի տեղ չէր գնում, իր հանդիպումների մեծ մասը նա անցկացնում է Բաքվում: Վերջին շրջանում Չինաստան է ուղևորվել և, բնականաբար, Անկարա է մեկնում, բայց այլ տեղեր առանձնապես չի շտապում ուղևորվել: Ենթադրում եմ՝ անձնական անվտանգային մտավախություններ ունի»,- հավելեց Հայրապետյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
