«Առաջին ալիքով քարոզվում է անճաշակություն և արվեստի դեգրադացիա»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջին ալիքը հեռարձակում է «Երկու աստղ» ծրագիրը, որտեղ քարոզվում է անճաշակություն և արվեստի դեգրադացիա։
Օրինակ, իրենց երգիչ համարող և ինքնահռչակված աստղեր Արմուշը, Արսեն Գրիգորյանը նախկինում Արմենիա TV ով էին հասարակությունը դեգրադացնում տհաս կերպարներով, հիմա էլ մտավոր հետամնացների գունազարդարանքով հագել են ծաղրածուների հանդերձանքն ու սփռում համայն հայության աչքին ու ականջին տհասության գաղափարային փոշին։
Ամեն բան արել են կարծես, որ իրենց վրա գրավեն ուշադրությունն ու հավաքեն մեծ դիտումներ։ Բայց կան ավելի խորը մտահոգություններ այս կերպարները ներկայացնելու վերաբերյալ։
Սրանցից ավելի զազրելի է ոմն Ռոբերտ Քոլոյանի իբր հայ կնոջ ազգային տարազով ներկայացված կերպարը։
Առաջին հայացքից ինքդ քեզ ասում ես. էս ի՞նչ նոր Կոնչիտա Վյուրստ է, բայց մեկ անգամ ևս այս կադրերը դիտելիս հասկանում, որ կերպարը ավելի շատ սովետական շրջանում ադրբեջանցի արտիստներին է նման, քան պարզապես համասեռամոլության քարոզ է։
Հանրագումարում՝ վստահ եմ, յուրաքանչյուր խելքը գլխին արվեստագետ առնվազն կզարմանար, որ երգարվեստի ոչնչությունները գիտակցաբար դեբիլացնելու գործընթացին են լծված։ Ու, այո, երկու կոպեկ աշխատելու համար։ Ուրիշ ոչինչ, քանի որ այս տեսակը խորը գիտակցություն չունի։
Եվ այս ամենն արվում է իմ ու բոլորիս վճարված հարկերի հաշվին։ Որ մեզ ներշնչեն կեղծ ու այլասեռված անճաշակություն»։

«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
3418:30
«Փոշու հոտը հեռվից խեղդում էր»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
6816:48
«Նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր խնդիրներ են»․ Երևանի ավտոբուս (տեսանյութ)
7515:42
«Հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող կղզին»․ #Reuters
17015:01
«Հայաստանում սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները»․ Վարդան Ոսկանյան
7214:42
«Մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելով՝ քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ»․ Մեսրոպ Առաքելյան
7814:36
«Գյուղերում մարդիկ բաներ են պատմում՝ գետինն եմ մտնում». Նիկոլ Փաշինյան
9613:00
«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
8512:06