Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ինչո՞ւ է Սամվել Վարդանյանի վիրավորանքը որակվում` որպես խուլիգանություն, բայց թաղապետի կողմից ծեծը՝ ոչ». Աննա Գրիգորյան

«Ինչո՞ւ է Սամվել Վարդանյանի վիրավորանքը որակվում` որպես խուլիգանություն, բայց թաղապետի կողմից ծեծը՝ ոչ». Աննա Գրիգորյան
169
Այսօր, 18:00

«Քննչական կոմիտեի ղեկավարի հետ հարց ու պատասխանից ես եկա այն եզրահանգման, որ Քննչական կոմիտեում գործերը կարվում են բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ վկայակոչելով երկու դրվագ. «Մասիվի քաղաքապետն օրը ցերեկով, ուղիղ եթերով տասը հոգով հարձակվում է մեկ մարդու վրա, բայց տվյալ մարդը չի կալանավորվում: Երկրորդ դրվագն այն է, որ Սամվել Վարդանյանը, ավտոբուսում տեսնելով ՔՊ-ական պատգամավորի, վիրավորանք է հնչեցնում, որի հետևանքը լինում է այն, որ քաղաքացին ձերբակալվում և կալանավորվում է: Պարոն Պողոսյանն ասում է, որ իրավական ֆորմալության տեսանկյունից Մասիվի քաղաքապետի իրականացրած գործողությունը ծեծ է, հետևաբար չի ենթադրում, որ պետք է լինի ձերբակալում և կալանավորում»: Պատգամավորը, դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, հարց ուղղեց. «Ինչո՞ւ Մասիվի թաղապետի կողմից ծեծը չի որակվել խուլիգանություն, բայց Սամվել Վարդանյանի վիրավորանքը որակվում է՝ որպես խուլիգանություն: Ինչո՞ւ խուլիգանության հոդված չի ներկայացվել Մասիվի թաղապետի նկատմամբ»:

«Ինչո՞ւ է Սամվել Վարդանյանի վիրավորանքը որակվում որպես խուլիգանություն, բայց թաղապետի կողմից ծեծը՝ ոչ». Աննա Գրիգորյան