Կառլո Անչելոտին նշանակվել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Կառլո Անչելոտին ստանձնել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) մամուլի ծառայությունը։
Անչելոտին Բրազիլիայի հավաքականը կպատրաստի 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
«Անչելոտիին Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկին բերելը միայն ռազմավարական քայլ չէ,- ասել է CBF-ի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը։ - Սա ամբողջ աշխարհին ուղղված հայտարարություն է այն մասին, որ մենք վճռականորեն տրամադրված ենք՝ վերականգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանը։ Նա պատմության մեծագույն մարզիչն է, և հիմա նա կգլխավորի մոլորակի մեծագույն թիմը։ Միասին մենք կգրենք նոր փառահեղ գլուխներ բրազիլական ֆուտբոլի համար։
Անչելոտին կգլխավորի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Էկվադորի (հունիսի 6) և Պարագվայի (հունիսի 11) դեմ հունիսին կայանալիք խաղերում։
Իտալացի մասնագետը 65 տարեկան է և «Ռեալ Մադրիդը» գլխավորում է 2021 թվականից։ Նա նաև աշխատել է մադրիդյան ակումբում 2013-2015 թվականներին։ Իտալացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալ Մադրիդը» երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ՝ երկրի գավաթի և սուպերգավաթի հաղթող, երեք անգամ՝ Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթող։
Անչելոտին նաև Միլանին, Չելսիին, ՊՍԺ-ին և Բավարիային տարավ ազգային առաջնություններ։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
101927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
36927.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
104927.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
117926.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43225.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51824.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54024.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53924.10.2026, 10:24