«Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի որևէ գործով հարցաքննվե՞լ է»․ Սեյրան Օհանյան
![]() 427 Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ., 17:00 «Ինչպես գիտեք, պատերազմում են ոչ միայն բանակները, այլև՝ պետությունները, և պետության ռազմաքաղաքական ղեկավարության ճիշտ կառավարումից է կախած, թե ինչպիսի հաջողություն պետությունը կարող է ունենալ»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հարց ուղղելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին․ «44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական գործերի քանի՞ տոկոսն են վերաբերվում բանակին և տարբեր ոլորտներին։ Ի՞նչ է արվել պատերազմից առաջ և պատերազմից հետո, բացի բանակից, քաղաքական ղեկավարության գործությանը գնահատական տալու առումով»։ Արթուր Պողոսյանը հայտնեց, որ վարույթները բաժանել են մի քանի ուղղությունների՝ սկսած բարձրատիճան սպաներից, որոնք ղեկավարել են ուղղությունները, վերջացրած զինվորներով․ «Պատերազմի արդյունքի վրա ազդել են առանձին վերցրած դավաճանության դեպքեր, որոնք մենք արդեն ուղարկել ենք դատարան։ Դեռ պետք է գնահատենք, թե որքանո՞վ է պետական դավաճանությունն ազդել կոնկրետ ուղղության վրա՝ հետևանքի առումով»։ Սեյրան Օհանյանը պարզաբանեց իր հարցի էությունը՝ նշելով, որ բացի բանակից, իշխանության բոլոր թևերը պատասխանատու էին պատերազմի արդյունքի համար․ «Էս պետությունը ղեկավար ունի՞, թե՝ չէ, էդ ղեկավարությունը իր դերակատարությունն ունեցե՞լ է ռազմաքաղաքական որոշումների, բանակին տեր կանգնելու, մոբիլիզացիա անելու համար։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը որևէ մի գործով հարցաքննվե՞լ է, թե՞ չէ»,- հարցրեց նա։ Վերջին հարցին Պողոսյանն ուղիղ պատասխան չտվեց։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
