Չորեքշաբթի, 14 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ՀՀ-ում չի՛ մնացել ոլորտ, որը նիկոլենք չավիրեն». Նիկողոս Հովհաննիսյան

«ՀՀ-ում չի՛ մնացել ոլորտ, որը նիկոլենք չավիրեն». Նիկողոս Հովհաննիսյան
200
Այսօր, 17:18

«Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում չի՛ մնացել ոլորտ, որտեղ նիկոլենք մուտք չգործեն իրենց ավերիչ բարեփոխումներով։ Փակվում են դպրոցներ, թատրոններ, համալսարաններ, մշակույթի տներ։ Խայտառակ ձևով փոխվում են դրանց տնօրենները, գալիս են ոչ կոմպետենտ, իրենցքայլական դրածոներ։ Առա՞ջ, այո առաջ էլ էր արվում, բայց մեկ տարբերությամբ, առաջ մասնագետ կար, երկիր կար, հիմա մասնագետ կա՝ հանում են, երկիր, քանդում են։ փաշինյանական մամլիչը մտել է ամենուր։ Իսկ գիտե՞ք ինչու՝ առջևում ընտրություններ են։ Եթե դեր ես ուզում, այն էլ գլխավոր, պիտի ձայն տաս, եթե դասաժամ ես ուզում, այն էլ դրույքդ շատ, պիտի ձայն տաս, եթե սպորտում առաջընթաց ես ուզում, այն էլ Եվրոպա, պիտի ձայն տաս։ Ուզո՞ւմ էիք էս «բարեփոխումների» պատասխանը, էսա։ Դե իսկ «կրթությունը նորաձև է» պտուղները շուտով կերևա»: