«Դուք նույնիսկ, երբ որ սուս եք մնում, էլի տառասխալ եք անում, ո՞նց կարող եք պատերազմից հետո գալ, դառնալ միլիոնատեր»․ Հայկ Կոնջորյանը՝ Լևոն Քոչարյանին
![]() 498 Չորեքշաբթի, 14 մայիսի, 2025 թ., 18:36 «Այսօր մենք, կրտսեր Քոչարյանի պահվածքը տեսնելով, հասկացանք, որ եթե հանկարծ ավագ Քոչարյանը լիներ այստեղ, նույն բանն էր կատարվելու»,- այս մասին այսօր ԱԺ նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Անդրադառնալով Լևոն Քոչարյանի այսօրվա ելույթին՝ Կոնջորյանը նշեց․ «Ասում է՝ մեր հարստությունը փաստաթղթերով հիմնավորված է․․․ Ձեր երկուսի՝ զույգ Քոչարյանների համախառն ներքին ապուշությունը՝ ինտելեկտուալ ՀՆԱ-ն, գումարենք իրար, դուք սկի չեք կարող դրամային միլիոնատեր լինել, դուք նույնիսկ, երբ որ ձեններդ կտրած եք լինում, ուղղակի սուս եք մնում, էլի տառասխալ եք անում․․․ Դուք նույնիսկ քնած ժամանակ եք տառասխալ անում, դուք ո՞նց կարող եք գալ, էս երկրում պատերազմից հետո՝ էդ իրավիճակում, գալ դառնալ դոլարային միլիոնատեր»։ Իշխանական պատգամավորի դիտարկմամբ՝ վերջին օրերին խորհրդարանական քննարկումների հիմնական պատճառն այն է, որ ապօրինի գույքի բռնագանձման «թափանիվը» անշրջելիորեն առաջ է գնում: «Թույլ չենք տալու անկաշկանդ որոճալ ձեր թալանածը, ձեր երազանքը չի իրականանալու: Հենց դրա համար, կորցնելով նաև վերջին հույսը ՍԴ-ում, տեսնելով, որ արդեն դատարաններ են մտնում կոնկրետ հայցադիմումներ, հասկանալով, որ գնացքն արդեն գնում է, այս մարդիկ իրենց քարոզչական և ոչ միայն քարոզչական «մարտագլխիկներին» ուղարկում են այստեղ՝ ակտիվանալու և վերջին մարտը մղելու: Բայց ես նորից եմ ասում՝ այս պրոցեսն անդառնալի է, այս պրոցեսը շարունակվելու է, և ժողովրդից թալանածն ամբողջությամբ վերադառնալու է»,- նշեց Կոնջորյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
