«Շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընկերներ, մի զարմացեք Մերձավանում տեղի ունեցածից, շուտով բոլոր դպրոցներն են էս վիճակում հայտնվելու:
Այն ինչ տեղի է ունենում դպրոցներում, սա ամբողջությամբ ԿԳՄՍՆ պատասխանատվության տակ է ու իրենք տարիներով քայքայում են դպրոցական մթնոլորտը՝ էս արդյունքին հասնելու համար:
Ուսուցիչները գերլարված, աշակերտների հիմնական մասը սանձարձակ, տնօրենները օդից հայտնված՝ սրա նրա ծանոթ բարեկամ, 300-ից ավել դպրոցներ առանց հիմնական տնօրենի՝ հյուրի կարգավիճակում (ԺՊ):
Աշակերտը հեռախոսը ձեռքին՝ ամեն վայրկյան շանտաժի պատրաստ, ուսուցիչը չգիտի ո՞նց հասցնի, որ նաև ապրի (մարդ է) , բացի վարչարարությունից նաև տուն հասնի ու իր երեխաներին էլ ժամանակ տա ու էսպե՜ս շղթայական ռեակցիայով ստանում ենք պատկեր...
Չեմ բացառում, որ ուսուցիչը իր մեեեծ մեղքի բաժինն ունի էս ամեն ինչում՝ չզանազանելով իր անձնական խնդիրները աշխատանքային խնդիրներից. տունը դպրոց է սարքել, դպրոցը՝ տուն․․․Լինում է այդպես, բայց...
Մի պահ պատկերացրեք է, էս տղաները վաղը ծառայելու են և ինչ է լինելու բանակի վիճակը․․․»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
63006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73604.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98730.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112826.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
123224.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
132023.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142520.10.2026, 22:48