«Որ պահին մտավ այս դահլիճ, պատասխան է տալու իր արածների համար»․ Վահագն Ալեքսանյան
![]() 489 Չորեքշաբթի, 14 մայիսի, 2025 թ., 19:42 «Ես միամտաբար հույս էի տածում, որ ժամանակին ինքն իրեն երկրի միակ տղամարդը հայտարարած Ռոբիկի փոքրիկ որդին կփորձի փոքր-ինչ տղամարդ լինել ու իր ասածներին տեր կանգնելու համար գալ ու գոնե լսել, թե ինչ են իրեն այստեղից ասում՝ դահլիճում իր ասածներին ի պատասխան․․․ Ես վստահ եմ, որ մինչև այս գումարման վերջը, նա այլևս այս դահլիճ չի գալու կամ գալու է այն ժամանակ, երբ որ մտածի՝ այս միջադեպն արդեն ավարտված է։ Ինչքան Քոչարյան Ռոբիկն էր երկրի միակ տղամարդը ու առհասարակ տղամարդ, էդքան էլ պետք է լինի իր տղան»,- Ազգային ժողովում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ կապված միջադեպին։ «Նիստի հոգեբանական տրավման, մարդիկ գինու մեջ են խեղդում, ինքը կփորձի 200 կգ-անոց «շտանգա պրես» անելով հաղթահարել, այնուամենայնիվ, դա իրեն չի փրկի, որովհետև ուզում ես 500 կգ-անոց ժիմ արա, եթե գնալու ես Արմենուհի Կյուրեղյանի ու Աննա Գրիգորյանի թիկունքում պախկվես, հարամ ըլնի տենց տղեն էլ, տենց պրեսն էլ, տենց ժիմն էլ․․․ Քոչարյանական ավանդույթի համապատասխան թռնում է այս դահլիճից, հետո էլ այս շենքից․․․ Որ պահին մտավ այս դահլիճ, պատասխան է տալու իր արածների համար, սկզբում վերբալ պատասխան է տալու, հետո արդեն՝ վերբալ պատասխանից կախված»,- ասաց Ալեքսանյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
