Չորեքշաբթի, 14 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Անձրևո՞ւմ է, մի՛ անհանգստացեք, «Ծովակալ Ավինյան»-ի առագաստանավերը ձեզ տեղ կհասցնեն». Մանուկ Սուքիասյան

«Անձրևո՞ւմ է, մի՛ անհանգստացեք, «Ծովակալ Ավինյան»-ի առագաստանավերը ձեզ տեղ կհասցնեն». Մանուկ Սուքիասյան
266
Այսօր, 17:00

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մանուկ Սուքիասյանի գրառումը. «Անձրևո՞ւմ է։ Մի՛ անհանգստացեք. Երևանի 2024թ. բյուջեով ջրահեռացման կոմունիկացիաների կառուցման վրա մսխվել է ավելի քան 1 միլիարդ 262 միլիոն դրամ։
Իսկ փողոցների հեղեղումները ձեր աչքին է թվում։ Բայց եթե այդուհանդերձ փողոցներում հորդառատ գետեր են հոսում, Երևանի քաղաքապետարանի «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՀՈԱԿ-ի «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն։
Քաղաքապետարանի լրատվական ծառայություն»: