«Տղե՛րք, մանկապարտեզն ո՞ւր է․ 237 մլն դրամ եք ծախսել»․ Մեսրոպ Մանուկյան
![]() 175 Այսօր, 09:48 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը շարունակում է «թքած-կպցրած մանկապարտեզների բացահայտման շարքը», նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ ցուցադրում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 147 մանկապարտազի անավարտ շինարարությունը։ Ըստ նախագծի մանկապարտեզի շինարարական աշխատանքները պետք է սկսվեին 2022 թվականի մայիսին և ավարտված լինեին 2023 թվականի օգոստոսին։ Այս մասին հայտնում է ավագանին՝ ցուցադրելով, որ մինչ օրս շինարարությունն ավարտված չէ․ «Կատարողականով 237 մլն դրամ արդեն ծախսել են։ Տղե՛րք, մանկապարտեզն ո՞ւր ա»,- ասում է Մանուկյանը՝ ցուցադրելով մանկապարտեզի լքված տարածքը, բակում թափված ամանորյա զարդարանքները։ Նա իր տեսանյութին կից գրել է․ «Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից․ Դուք հա՞շտ եք, որ մեր վճարված հարկերը նման ձևով մսխվում են։ Ձեր համար նորմա՞լ է, որ Երևանի քաղաքապետարանում ոչ մեկ չի խոսում այս խնդիրներից։ Աղբյուրը` Մեսրոպ Մանուկյան |
«Ինչո՞ւ Աննա Հակոբյանը Տավուշի մարզպետարանում կրթվելու դասընթաց չի անում»․ Ոսկան Սարգսյան
2815:06Հայտնի է, թե ինչ կասկածելի հետք էին նկատել փրկարարները (տեսանյութ)
43213:24Կասկածելի հետք է նկատվել գետում․ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
31612:36«Գումարները մսխելու պատճառով մանկապարտեզները չեն վերաբացվում»․ Գևորգ Ստեփանյան
12512:12«Արծրուն Հովհաննիսյանը պղծում է հերոս նախնիների հիշատակը»․ Կոպիրկինը՝ Սուրեն Պապիկյանին (լուսանկար)
13311:50«Այսօր առավոտյան Մովսեսի բնակիչները կրակոցների ձայներ են լսել»․ Ոսկան Սարգսյան
13711:24«Մետրոյի նոր կայարան չենք ուզում, Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերանորոգեք»․ Արշալույս Մղդեսյան
15110:42«Տղե՛րք, մանկապարտեզն ո՞ւր է․ 237 մլն դրամ եք ծախսել»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
17309:48