Ջալալ Հարությունյանը հրաժարվել է պաշտպաններից
![]() 202 Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ., 13:30 Վերաքննիչ դատարանում 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով այսօրվա նիստի ժամանակ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հրաժարվել է իր պաշտպաններից՝ հայտարարելով, որ նրանք պրոֆեսիոնալ չեն գործել, իրեն սխալ են ուղղորդել, նրանց խորհրդով համաձայնել է փորձագետների չհարցաքննելուն, համաձայնել է վկայի ցուցմունքի հիման վրա փորձաքննություն չնշանակելուն և այլն, և այլն։ Այս մասին հայտնում է Panorama-ն՝ հավելելով, որ Ջալալ Հարությունյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել նաև հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանին՝ նշելով, որ նա անկողմնակալ չէ, զոհվածների ծնողների և հարազատների հետ ողջագուրվում է։ Նիստին պաշտպանները ներկա չեն եղել։ «Մենք ստացել ենք Հարությունյանից ծանուցում, որ հրաժարվում է մեզանից, դրա մասին էլ դատարանին հայտնել ենք, որևէ այլ բան չունենք հայտարարելու»,-Panorama-ի հետ զրույցում ասաց Ջալալ Հարությունյանի արդեն նախկին պաշտպաններից Էդգար Այվազյանը։ Տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը լրատվականի հետ զրույցում համոզմունք է հայտնե՝ Ջալալ Հարությունյանն այս ամենն արել է միտումնավոր, փորձում է գործն այնքան ձգձգել, մինչև լրանա վաղեմության ժամկետը։ Այդ ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերի 12-ին։ «Միանշանակ միտումնավոր քայլ է, նպատակը ժամանակ ձգձգելն է, որպեսզի վաղեմության ժամկետը լրանա»,- ասել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով գեներալ-լեյտենանտ Ջ. Հարությունյանին ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի վեց ամիս ազատազրկման։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
