Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մետրոյի նոր կայարան չենք ուզում, Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերանորոգեք»․ Արշալույս Մղդեսյան

«Մետրոյի նոր կայարան չենք ուզում, Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերանորոգեք»․ Արշալույս Մղդեսյան
150
Այսօր, 10:42

Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով. «Մինչև մետրոյի նոր կայարան «կառուցելը», կլինի՞ երեք տարի ձգվող էս մղձավանջին վերջ տաք հարգելի Երևանի քաղաքապետարան:
Ծիծեռնակաբերդի խճուղու էս 50-60 մետրանոց փլուզված հատվածն ամեն օր մարդկանցից ժամանակ ու նյարդեր է խլում: Երեք տարի է էս վիճակն է, էն չսրիելի Մոսկվայում վերջին 10 տարում մետրոյի շուրջ 100 նոր կայարան է կառուցվել:
Մետրոյի նոր կայարան չենք ուզում, վստահ եմ այդ երազանքն այդպես է գնդակահարված կմնա, էս 50 մետրանոց կտորը կարո՞ղ եք վերանորոգել և «պատճառները տեխնիկական են, կապված առանձին ենթակառուցվածքների հետ» ոճի հերթապահ խուսափողական պատասխան չտալ:
Նման պատասխան կարող եմ ես տալ, որից ոչինչ կախված չէ, բայց լծակ ու գումար ունեցող կառույցը լուծումներ պետք է փնտրի ու գտնի՛»: