Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Իրար նկատմամբ ատելությունը Արցախի կորստի չափ կործանարար է»․ Նարեկ Գալստյան

«Իրար նկատմամբ ատելությունը Արցախի կորստի չափ կործանարար է»․ Նարեկ Գալստյան
201
Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ., 13:36

Քաղաքագետ, «24Նյուզ»-ի տնօրեն Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հարցազրույցից մի հատված՝ կից գրելով․ «Համոզված եմ, որ հայի ինքնության դեմ այն կռիվը, որ սկսել է օրվա իշխանությունն իր «իրական Հայաստան» ցնդաբանությամբ, չունի և չի կարող ունենալ որևիցե խորքային էֆեկտ: Ժամանակի փոշին մաքրելու է այնքան արագ այս պսևդոգաղափարները, որ չենք էլ անգամ հիշելու:
Մեզ անհրաժեշտ է իրական հաշտեցում, երկրում ընթացող անարյուն «քաղաքացիական պատերազմի» դադար։ Իրար նկատմամբ ատելությունը Արցախի կորստի չափ կործանարար է»։

Աղբյուրը`   Նարեկ Գալստյան