«Մարտահրավերներին արձագանքելու կարևոր եղանակներից մեկը կրթությունն է»․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց՝ նշանավորելով Հայաստանի նոր պատմության ընթացքում բարձրագույն կրթական համակարգի ձևավորման մեկնարկը։
Այդ որոշումը կայացվեց չափազանց բարդ դրության պայմաններում, երբ երկիրը կանգնած էր բազում մարտահրավերների և օրհասական խնդիրների առաջ։ Այդ իրավիճակում, երբ պետությունը լուծում էր սովի, փախստականների, կենցաղային առօրյա և հրատապ հարցեր, այդուհանդերձ, կրթությունն առաջնահերթություն դիտվեց։ Մասնագիտական կադրերի պատրաստման հնարավորության ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում թե՛ երկրի զարգացման երկարաժամկետ ռազմավարության, թե՛ նաև ինքնիշխանության ամրապնդման քայլ էր։
Այս օրը հնարավորություն է մի կողմից մեր գնահատանքն արտահայտելու ժամանակին այդ կարևոր նախաձեռնության և քայլի համար՝ չափազանց բարդ իրավիճակում, մյուս կողմից՝ այսօրվա մեր պատասխանատվությունը գիտակցելու ևս մեկ առիթ։ Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը: Այն կրթությունը, որը մրցունակ է և այդպիսին է դարձնում անհատին ու պետությանը՝ առանց մեկը մյուսին հակադրելու։ Մրցունակ անհատն է, որն իրացվելով և ստեղծագործելով՝ իր լավակեցությամբ նաև երկրի բարեկեցությունն ու անվտանգությունն է կառուցում։
Կառավարության նախաձեռնած ծրագրերն ու բարեփոխումները միտված են կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը, որն առաջին հերթին արտացոլվելու է յուրաքանչյուր քաղաքացու մրցունակության բարձրացման միջոցով։ Այս գործընթացը պահանջում է, որ մենք բավարար ազնիվ ու համարձակ լինենք՝ եղած խնդիրները ձևակերպելու համար և հետևողական ու համբերատար լինենք՝ դրանք լուծելու համար։
Սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ երիտասարդներ, այս օրը նշելով նաև իբրև Հայաստանի Հանրապետությունում ուսանողների և երիտասարդների օր՝ մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել։ Հաջողությունները գալիս են հետևողական ջանքի, անընդհատ սովորելու և սայթաքելուց հետո առաջ շարժվելու արդյունքում։
Շնորհավորում եմ նաև Երևանի պետական համալսարանին՝ հիմնադրման 106 ամյակի առիթով՝ ակնկալելով, որ համալսարանը կլինի նաև բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների առաջատար՝ նորովի վերահաստատելով իր պատմական և հանրային նշանակությունը»։

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
67828.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
67528.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
73127.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
74127.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
55526.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
190824.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
402819.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
118118.08.2026, 18:36