«Պառավաքարի ջրամբարում ձկների մասսայական սատկելը կապ ունի՞ ձեռնոցի գործարանի արտանետումների հետ»․ Ոսկան Սարգսյան
![]() 1728 Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ., 16:30 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «3 օր առաջ Բերդ համայնքի Պառավաքարի ջրամբարում ձկների զանգվածային անկում է եղել։ Բերդ համայնքի բնակիչները կասկած են հայտնում, որ ձկները կարող էին սատկել Պառավաքարի ձեռնոցի գործարանից քիմիական արտանետումների հետևանքով։ Բերդ համայնքի բնակիչները հայտնում են, որ անցած տարվա աշնանը Բերդ քաղաքի ձեռնոցի գործարանից Տավուշ գետ նետված արտանետումների հետևանքով գետում ձկների զանգվածային անկում է եղել։ Նույն պատճառով Բերդ քաղաքի այգիները Տավուշ գետի ջրով ոռոգելուց հետո պտղատու ծառերի բների մոտ փառակալում է առաջանում։ Բերդի բնակիչները հայտնում են, որ ձեռնոցի գործարանից արտադրական կեղտաջրերը թափվում են գետ։ Նրանց խոսքերով՝ ձեռնոցի հումքի համար նախատեսված կոճղերը գործարանը հետո անվճար տրամադրում է գործարանի աշխատողներին, նրանք դրանք այրում են, քաղաքում տարածվում է քիմիական ինչ-որ նյութի ծանր հոտը։ Բերդի բնակիչները կասկածներ ունեն, որ համայնքում մանկական հիվանդություններով հիվանդացածների թիվն աճել է , և դա կապ ունի ձեռնոցի գործարանից արտանետումների հետ։ Պառավաքարի վարչական ղեկավար Սարգիս Մարգարյանը հաստատեց, որ գյուղի ջրամբարում ձկների զանգվածային անկում է եղել, ասաց, որ հիմա էլ ջրամաբարի ափին շշմած ձկներ կան։ Նա ասաց, որ Պառավաքարի ձեռնոցի գործարանի արտանետումները ձոր են լցվում, Հախում գետ չեն հասնում, ջրամբար չեն լցվում։ Մարգարյանը հայտնեց , որ ջրամբարում ձկների անկման դեպքին բնապահպանական տեսչությունը տեղյակ է։ Զանգահարեցի Բերդի ձեռնոցի գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանին։ Նա ասաց, որ իրենք արտադրության մեջ միայն բնական կաուչուկ են օգտագործում, վնասակար արտանետումներ չեն անում, խորհուրդ տվեց պարզել, թե Պառավաքարի ջրամբարում ձկների անկումը կապ ունի՞ այնտեղ պայթուցիկի օգտագործմամբ ձկնորսության հետ,։ Եզեկյանը սխալ համարեց մանկական հիվանդությունները կապել իրենց գործարանի գործունեության հետ, հայտնեց նաև, որ Բերդ քաղաքի ձեռնոցի գործարանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է ։ Մ․ Եզեկյանը շեշտեց այն կարևոր դերը,որ իրենց ձեռնարկությունը կատարում է Բերդի սահմանագոտում աշխատատեղեր ապահովելու համար։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Սա երևի էկոլոգիապես մաքուր փոշի է ու շատ տուրիստներ կգան՝ վայելելու»․ Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
88Երեկ, 16:18«Դժբախտ և դժգույն բույսեր»․ Քրիստինա Վարդանյան
25920.08.2025, 17:24«Ֆերմերներն առավոտյան Դեբեդն այս վիճակում են հայտնաբերել»․ Օլեգ Դուլգարյան (տեսանյութ)
49116.08.2025, 10:00«Հուսով եմ՝ սա լավ նշան է»․ Դմիտրիևն Ալյասկայում հանդիպել է արջի (տեսանյութ)
99115.08.2025, 21:56«Ֆերմերներն ահազանգում են՝ այգիներն աղտոտվում են ոռոգման հետևանքով»․ Օլեգ Դուլգարյան
39315.08.2025, 21:24«Նուբարաշենի աղբավայր․ ինչպես թքած ունենալ մարդկանց առողջության վրա»․ Այսեր Ղազարյան (տեսանյութ)
30112.08.2025, 17:30«Երևանցին ստացավ ևս մեկ ջերմային կղզի»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
37712.08.2025, 16:36«Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառեր տնկել առանց ոռոգման համակարգի». Պեդրո Զարոկյան
41111.08.2025, 21:42