ԵՄ-ն կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

ԱՄՆ-ի պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Եվրոմիությունը կարող է Իրանի նկատմամբ իր սեփական պատժամիջոցները կիրառել արդեն 2025 թվականին։
«Ես մոտ չորս օր առաջ հանդիպեցի ԵՄ ներկայացուցիչների հետ Թուրքիայում։ Նրանք շարունակում են իրենց անկախ գործընթացը, որը կարող է հանգեցնել լրացուցիչ պատժամիջոցների այս տարվա հուլիս-սեպտեմբեր կամ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին»,- ասել է Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչպիսի սահմանափակումների մասին է խոսքը։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին կասկած էր հայտնել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների արդյունավետության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Իրանից պահանջել՝ ուրանի հարստացումը դադարեցնել՝ լուրջ սխալ է։
Վաշինգթոնը պնդում է, որ Թեհրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը և արդյունավետորեն կրճատի իր միջուկային ծրագիրը։ Իր հերթին, Իրանի իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են քննարկել ուրանի հարստացման ծավալների սահմանափակման հարցը՝ պայմանով, որ պատժամիջոցները վերացվեն, բայց չեն հրաժարվի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքից, որը երաշխավորված է միջազգային պայմանագրերով։
Միացյալ Նահանգները և Իրանը, Օմանի միջնորդությամբ, անցկացրել են միջուկային բանակցությունների չորս փուլ։ Հինգերորդ փուլը նախատեսված է անցկացնել Հռոմում մայիսի 24-25-ը։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
222Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
106Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
142Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
18805.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
19705.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
48002.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
47502.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
44102.10.2026, 13:06