Ուկրաինայում հրադադար չի լինի. երբեք. Politico
![]() 1098 Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ., 00:40 Ուկրաինայում հրադադարի մասին խոսք անգամ չկա. Կրեմլը հետաքրքրված չէ խաղաղությամբ և շարունակում է պահանջել Կիևի կապիտուլյացիան։ ԱՄՆ-ի նախագահը, սակայն, չի ցուցաբերում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու ցանկություն՝ կրակը դադարեցնել ստիպելու նպատակով։ Այս մասին գրում է Politico-ի կարծիքների բաժնի խմբագիր Ջեյմի Դեթմերը։ «Պուտինն իրեն պատկերացնում է՝ որպես նոր Պետրոս Մեծ. նա նույնիսկ իր նախարարների կաբինետում ունի 18-րդ դարի ցարի բրոնզե արձան։ Նա, հավանաբար, կարծում է, որ երկարատև մարտերը կօգնեն իրեն՝ հասնել Ուկրաինայում իր ռևանշիստական նպատակների մեծ մասին։ Բացի այդ, անվերջ բանակցությունները թուլացնում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի հասնելու ցանկությունը»,- գրում է լրագրողը։ Դեթմերը նշում է, որ Թրամփի և Պուտինի երկժամյա հեռախոսազրույցը խաղաղությունը չի մոտեցրել։ Ռուսաստանի առաջնորդի վրա զայրանալու փոխարեն, ինչպես սպասում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ամերիկացի նախագահը, կարծես, պատրաստ է զիջել և նույնիսկ հետ է կանգնել պատերազմը դադարեցնելու իր կարողության մասին նախկին հայտարարություններից։ «[Ուկրաինայի պատերազմը] եվրոպական իրավիճակ էր, և այն պետք է այդպես էլ մնար։ Սակայն նախորդ վարչակազմը մեզ համոզեց, որ մենք պետք է միջամտենք»,- Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո լրագրողներին բողոքել էր Թրամփը՝ հավելելով. «Եթե խաղաղության բանակցություններում առաջընթաց չլինի, ես պարզապես հետ կքաշվեմ»։ Դիտորդը համոզված է, որ եթե ԱՄՆ-ն դուրս գա բանակցային գործընթացից, դա «ծիծաղ կառաջացնի Կրեմլում»։ «Մոսկվայի կարմիր գծերը մեկ յոտի չափով չեն շարժվել լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։ Ռուսաստանը կշարունակի պատերազմը Թրամփի վարչակազմի օգնությամբ, որը պատրաստ չէ ճնշում գործադրել Պուտինի վրա և քիչ հավանական է, որ շարունակի Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցություն։ Ինչո՞ւ պետք է Պուտինը լուրջ բանակցություններ վարի, եթե նրան ոչինչ չի սպառնում, բացի հակամարտությունից Ամերիկայի դուրս գալուց»,- ամփոփում է լրագրողը։ Ստամբուլում անհաջող բանակցություններից հետո վերլուծաբանները նշեցին, որ առնվազն մեկ կամ երկու տարի հրադադար չի լինի։ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը գնահատվեց՝ որպես ավելի աղետալի։ Ըստ ներքին աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները ցնցված էին, որ ԱՄՆ-ի նախագահը չստացավ Մոսկվայի համաձայնությունը 30-օրյա հրադադարի վերաբերյալ և հրաժարվեց նոր պատժամիջոցներ կիրառել կրակը դադարեցնելուց հրաժարվելու համար։ |

«Շնամարտերի են պատրաստվում․ ոստիկանություն ենք կանչել»․ Օվսաննա Հովսեփյան (տեսանյութ)
7211:00
Թեհրանի հյուսիսում պայթյուններ են որոտացել
10710:39
«Դիմում եմ Դավիթի ազատազրկման բոլոր պատասխանատուներին»․ Սամվել դպիր Գրիգորյան
10510:00
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով (լուսանկար)
13608:24
«Տրվել են շինթույլտվություններ, որոնք այլանդակել են Երևանը»․ Էլինար Վարդանյան
17803:06
«Տավուշում ուսուցիչների թափուր տեղեր կան, սական մարզպետը չի հայտնում դրանց թիվը». Ոսկան Սարգսյան
16902:06
«Նիկոլիզմը հասարակությանն այլասերում է՝ վերածելով կառավարելի հոտի». Պետրոս Մակեյան
30001:06
«Դավիթը պիտի ազատ արձակվի, ու մենք, որպես հասարակություն, պիտի ներողություն խնդրենք»․ Լիլիթ Բլեյան
18500:36
