«Չի կարելի մեծ ցնծությամբ սպասել Թուրքիայի հետ սահմանի բացմանը»․ Էդմոն Մարուքյան
![]() 244 Չորեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2025 թ., 10:12 ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Չի կարելի մեծ ցնծությամբ սպասել Թուրքիայի հետ սահմանի բացմանը, քանի որ դա ոչ մի լավ բան Հայաստանին չի տալու։ Սակայն մեզ դա չեն ասում, որպեսզի պահեն կախված այն մտքից, թե իբր մեր խնդիրների պատճառը Թուրքիայի հետ փակ սահմանն է, և որ հենց սահմանը բացվի՝ բոլորը լավ են ապրելու։ Իրականում, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, այն մարդիկ որոնք զբաղվում են մեր երկրի անվտանգության ապահովմամբ, չեն կարողանա դիմագրավել առաջացող մարտահրավերներին։ Հայաստանը չի կատարել իր «տնային աշխատանքը»՝ նախքան այդ սահմանը բացելը։ Անհրաժեշտ է նախ ընդունել համապատասխան օրենքներ, հաստատել սահմանափակումներ և իրականացնել անվտանգության ապահովման կոնկրետ քայլեր։ Եվ եթե ՀՀ իշխանությունները բանակցում են սահմանի բացման շուրջ, ապա նրանք պետք է այդ ամենն արդեն իրականացրած լինեին՝ մինչև բանակցությունների մեկնարկը։ Իսկ այս պահին ոչինչ չի արվում, քանի որ չգիտեն, թե ինչ է պետք անել, չեն հասկանում պարզապես»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
