«Հարցում ենք ուղարկում, ասում են՝ youtube նայեք»․ Արթուր Խաչատրյան
![]() 289 Չորեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2025 թ., 12:00 «Գերատեսչությունների կողմից ուղարկված գրությունների որակին հետևո՞ւմ եք»,- ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Խաչատրյանը մի քանի օրինակ բերեց՝ մատնանշելով հարցումների ոչ պատշաճ պատասխանների օրինակները․ «Հարցում եմ ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե Երասխ-Սադարակ հատվածի ապաշրջափակման վերաբերյալ առաջարկին ի՞նչ են պատասխանել Ադրբեջանից։ ԱԳՆ նախարարի տեղակալից եմ ստացել պատասխանը. փոխանակ թղթերը ներկայացնի, ասում է՝ Երևանյան երկխոսության ծրագրում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, առաջարկում եմ դիտել ելույթը։ Կամ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ես տալիս, թե ՀՀ տարածքից ադրբեջանցիները ե՞րբ են տարածք գրավել և ամեն մի բնակավայրից քանի՞ քկմ, ուղարկում է Ազատության ռադիոկայանի մի ռեպորտաժ, մնացածի մասով էլ ասում է՝ մեկնաբանություն չունեմ։ Ես մեկնաբանություն չէի խնդրել, այլ կոնկրետ տվյալներ»,- ասաց Խաչատրյանը՝ կատակելով, թե փոխվարչապետը ո՛չ քաղաքական մեկնաբան է, ո՛չ էլ՝ սպորտային։ Պատգամավորը հորդորեց խստացնել գերատեսչությոնների և վարչապետի աշխատակազմի կողմից ուղարկվող գրությունների որակի վերահսկողությունը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
