«Արգիճի գետ` Սևանա լիճ թափվող ամենաերկար ու ջրառատ գետը». Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Արգիճի գետ
Սևանա լիճն են թափվում շուրջ 30 գետ և գետակ, որոնցից ամենամեծը՝ ինչպես երկարությամբ, այնպես էլ ջրառատությամբ, Արգիճի գետն է։
*Երկարությունը՝ 51 կմ,
*Ջրհավաք ավազանի տարածքը՝ 384 կմ²,
*Գալարականության աստիճանով Արգիճին ՀՀ ամենագալարուն գետերից է։
Արգիճին սկիզբ է առնում Գեղարքունիքի մարզի Գնդասար լեռան հյուսիսային լանջերից՝ մոտ 2560 մ բարձրությունից։ Գետը դանդաղ հոսքով հոսում է համանուն ընդարձակ գոգավորության ճահճոտ տարածքներով՝ առաջացնելով գետագալարներ։ Հիմնական հոսքի ուղղությունը հյուսիսային է։ Արմաղան հանգած հրաբխային սարի արևելյան ստորոտում այն մտնում է լավայական ծագում ունեցող ոչ խոր ձորի մեջ և վերջնականապես թափվում Սևանա լիճը։
Սնման աղբյուրները խառը բնույթ ունեն՝
*Ձնաանձրևային՝ 62.0%,
*Ստորերկրյա՝ 38.0%
*Ջրային ռեժիմը բնութագրվում է գարնանային վարարումներով, որոնք դիտվում են ապրիլից մինչև հունիս և առավելագույնին հասնում մայիսին։ Ամռան ամիսներին երբեմն արձանագրվում են կարճաժամկետ հորդացումներ։
Բացարձակ առավելագույն ծախսը՝ 265 մ³/վրկ (դիտվել է 1938 թ․)
Միջին տարեկան ծախսը՝ 5.38 մ³/վրկ
Տարեկան հոսքի ծավալը՝ 169.7 մլն մ³
Տեսանյութը՝ @another_armenia»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
150520.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77619.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86418.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94516.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104814.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106713.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124210.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135407.10.2026, 01:06