«Ինչո՞ւ է Ալիևը սպառնում, և ինչո՞ւ էր Լավրովը գործուղվել Երևան»․ Սևակ Հակոբյան
![]() 189 Երեկ, 22:00 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ինչո՞ւ է Ալիևը սպառնում և ինչո՞ւ էր Լավրովը գործուղվել Երևան․ «Կարճ ասած»։ Տեսանյութում Հակոբյանը նշել է․ «Ադրբեջանի նախագահը վերջին երկու օրվա ընթացքում դարձյալ պահանջների մասին է խոսել։ Ու ասում է․ «Վաղ թե ուշ Հայաստանը կհամաձայնի այդ պահանջներին»։ Մեկը Մինսկի խմբի լուծարումն է, մյուսը՝ Սահմանադրության փոփոխությունն է։ Բայց Փաշինյանը այս երկուսին համաձանել է։ Կարո՞ղ է այլ պահանջները նկատի ունի, բայց սրանք է հրապարակայնացնում։ Կարող է։ Ու որ Ալիևն ասում է՝ մեր պահանջները կատարելու է, շատ վստահ է ասում․ ունի նախադեպեր․ խաղաղության պայմանագիրն էլ էնքան տարան-բերեցին, վերջը հայտարարեցին՝ մեր պահանջները կատարվել են։ Այսօր Ալիևը մյուս պահանջն է վերահրապարակել, դարձյալ շատ վտանգավոր՝ Հայաստանը «պետք» է հստակ դիրքորոշում արտահայտի՝ երբ և ինչ պայմաններում «արևմտյան ադրբեջանցիները» կկարողանան վերադառնալ իրենց «հայրենի հողերը»։ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացրել, այն է՝ Արևմտյան Ադրբեջան։ Միայն հնչեցրած միտքը և որակումը չէ, պառնալիք է նաև 300 հազար ադրբեջանցու բերելը։ Նիկոլը դա էլ է պատրաստ քննարկել։ Սրա՞նք չեն, որ հրաժարվել են ահաբեկիչ, հայերին գլխատած ադրբեջանցիների նկատմամբ հետախուզումներից․ այ էդ ահաբեկիչներին էլ կբերեն Հայաստանում բնակվելու։ Նիկոլն էր ասում՝ էդ մենք կարող ենք ասել Արևմտյան Հայաստան, իրենք չե՞ն կարող ասել Արևմտյան Ադրբեջան։ Լեգիտիմացրել է ադրբեջանցիների թեզերը։ Բանն այն է, որ Ալիևը պարզապես ինչ-որ բան չի ասում․ հստակ ծրագիր է, որն այդ երկրում հիմքերի վրա է դրված։ Սրա մասին Հայաստանի իշխանությունը չի խոսում, զբաղված են բանակը կրճատելով, զբաղված են բանակից փողով խուսափելու նախագծերով, ծրագիր են մշակում, թե ոնց ընդդիմության մուտքը խորհրդարան դժվարացնեն, ծեծկռտուք հրահրեն։ Դա հեշտ է, կարող եք, բայց Ադրբեջանի պահանջները կատարելու դեպքում վաղը խորհրդարանում մի շարք էլ նրանց համար պետք է առանձնացնեք։ Եթե 700 հազար մարդ ընտրել է ՔՊ-ին ու 71 պատգամավոր ունեն խորհրդարանում, վաղը ձեր բերելիք ադրբեջանցիերը որ քվեարկեն, մի 35 պատգամավոր կունենան։ Ի՞նչ ենք հաճախ լսում՝ քանի որ պարտվել ենք, Ադրբեջանը հաղթել է, թելադրողի դիրքերում է, ստիպված կատարում ենք պահանջները։ Սա խեղճության արդարացում է, Ալբանիայի լացելու կադրերի արդարացումն է, Նյու Յորքում Էրդողանի գիրքը գրկելու արդարացումն է․ սա Արժանապատիվ խաղաղության հակառակ կողմն է։ Այս ստորացումը, որի մեջ եք հիմա, 2020 թվականին պարտվելու պատճառով չէ․ սրա պատճառը, իմ համոզմունքով, պարտվելուց հետո ևս նույն քաղաքականությունը շարունակելու պատճառով է։ Էն որ ասում էինք՝ պետք է մեզ ներկայացնողը, բանակցողը փոխվի, որ չխայտառավենք, սրա համար էինք ասում․ բանակցողի փոփոխությունը, ի միջի այլոց, ենթադրում էր բանակցային բովանդակության փոփոխություն։ Պատերազմից հետո ավելի շատ եք հանձնել, բայց Նիկոլին փոխելու դեպքում, ո՞վ գիտե, գուցե հնարավոր էր բանակցություններով հասնել ԼՂԻՄ-ի սահմանների վերականգնմանը։ Մնացին պարտություն բերածները ու 2020-ից հետո շարունակեցին այն նույն ոճով, ինչը 2020-ից առաջ էր ու բերել էր աղետների։ Երկրորդ նախագահն ասում է՝ պետք է բանակը կարգի բերել․ ինքը 4 տարում խոստանում էր, ասում է՝ դաշնակիցների հետ հարաբերությունները պետք է վերականգնել։ Պետք է քարտեզը դնել ու նայել՝ որ երկիրն է, որ տարածաշրջանում ունի շահեր, որ երկիրն է, որ այնքան հզոր է, որ կարող է, ունենալով շահեր, նաև զսպել Թուրքիայի, Ադրբեջանի ախորժակը․ հաստատ դա եվրոպական որևէ երկիր չէ, նրանք որքան էլ ուզենանք, մեր այս տարածաշրջանում ազդեցություն չունեն, դե գրեթե չունեն։ Միակը Ռուսաստանն է, ուզենան ոմանք, թե չուզենան։ Ուրեմն պետք է խորացնել նրա հետ հարաբերությունները, ոչ թե հայտարարել թշնամի աշխարհի ատոմային պետություններից ամենից խոշորին։ Խորացնել, այդ ընկերությունը օգտագործել ի շահ մեր պետության ու ժողովրդի, այնպես, ինչպես եղել է մինչ Նիկոլի գալը՝ երկար տարիներ։ Ասում է՝ իմ օրոք ոչ մեկս չենք շեղվել մեր պայմանավորվածություններից, ո՛չ ես, ո՛չ ռուսական կողմը, և բոլոր հարցերը կարգավորվել են։ Պետք էր ընդամենը դա շարունակել։ Էդքանը պարզ չէ՞։ Հեքիաթներ կան տարբեր ժողովուրդների, որ հերոսը պետք է գնա ինչ-որ նպատակի հետևից․ հասնում է խաչմերուկի․ գրած է՝ աջ ճաապարհով գնաս, ուզածիդ կհասնես, ձախով գնաս՝ դևը կուտի։ Հերոսը գնում է ձախով, հաղթում դևին։ Դու գիտես, որ քո անվտանգությունը ի զորու է ապահովել ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Եվրամիությունը, այլ Ռուսաստանը։ Դու հասել ես էդ խաչմերուկին, որտեղ գրած է՝ աջով գնաս՝ կլինես անվտանգ, ձախով գնաս՝ քեզ դևը կուտի, ու Նիկոլը իրեն դրել է հեքիաթի ասպետի տեղը, գնացել է դևի ճամփով, ու ուտում են։ Գիտես չէ՞, որ Թուրքիան ու Ադրբեջանը միասին են, գիտես մեր տարածաշրջանում նրանց ուզածը որն է, գիտես՝ ով կարող է, ու ասում ես՝ մենք Ռուաստանից «յան ենք տալիս», գնանք թուրքերի հետ բարեկամություն անենք, որ մեզ չուտեն, նրանք երբեք էլ մեզ չեն ուզեցել ուտել։ Լո՞ւրջ։ Ինձ զարմացնում է, որ այս զառանցանքներին հավատացողներ կան, հետո հիշում եմ, որ Արծրունի բարբաջանքներին էլ դեռ «լայքողներ» կան։ Դե հիմա էս ա։ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը բազմաթիվ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար։ Թյուրքական աշխարհի, ժողովուրդ․․․ Ո՛չ հայկական, ո՛չ եվրոպական, ո՛չ անգամ կովկասյան։ Թյուրքական աշխարհի համար բազմաթիվ հնարավորություններ է բացելու, այդ ղազագիրը, որը սրանք, չգիտես ինչու, անվանում են խաղաղության պայմանագիր։ Դուք սրա վտանգը պատկերացնո՞ւմ եք։ Հիմա դա, ո՞վ կարող է զսպել, Նիկո՞լը, թե՞ Մակրոնը։ Հայաստան է այցելել ՌԴ արտաքին գործերի նախարարը, ու ասում է՝ Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև խորը կապերը, մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ապահովմանը։ Նորմալ իշխանության պարագայում հենց էս կետից կսկսեին հարաբերությւոնների վերականգնումը։ Բայց սրանք կանե՞ն։ Չէ՞ որ դա հակասում է Էրդողանի ու Ալիևի առաջ ստանձնած պարտավորություններին։ Արարատ Միրզոյանի և Լավրովի մամուլի ասուլիսում դարձյալ վերադառնում են ամենազգայուն կետին։ Արարատ Միրզոյանն ասում է՝ մենք Ջերմուկի դեպքերի առիթով չստացանք համապատասխան արձագանք ՀԱՊԿ-ից։ Լավրովն ասում է՝ ՀԱՊԿ-ը կոնկրետ առաջարկներ է ներկայացրել՝ տեղում իրավիճակի կայունացմանն ուղղված դիտորդական առաքելություն ուղարկել, ինչը մերժվել է։ Հաաստանը ՀԱՊԿ-ից է նեղացած, Ռուաստանը Հայաստանից է նեղացած։ Ասում է՝ մենք առաջարկում էինք Արցախի կարգավիճակի մասին կետը թողնել հաջորդ սերունդներին, մենք միջնորդում էինք հակամարտության խաղաղ լուծում, մեկ էլ Նիկոլը գնաց Պրահա ու ասաց, թե Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Ռուսաստանը միշտ դա է ասում, ի դեպ, ասում է՝ դուք եք ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, մեզ չեք էլ զգուշացրել, թաքուն-թաքուն, մեզնից ի՞նչ եք ուզում, մենք առաջարկել ենք խաղաղ լուծումներ 20 տարի շարունակ, որոնցից ոչ մեկով Արցախն Ադրբեջանի կազմում չէր լինելու։ Ես ուզում եմ ոչ թե Ռուսաստանի դերակատարումը որևէ ձևով թերագնահատենք կամ գերագնահատենք, այլ նայենք ռեալ։ Եթե Ռուսաստանն ուզենար Արցախը հանձնել, է կթողներ Ալիևը դեռ 20 թվականին գրավի, մեկ է՝ Նիկոլը մի քանի անգամ մերժել էր Պուտինի առաջարկները պատերազմը կանգնեցնելու։ Կամ, կանգնեցներ, հետո Արցախը հանձնելու համար նոյեմբերի 9-ի թղթին ոչ մի մասնակցություն չէր ունենա, ու Արցախի հարցն էլ էդ թղթով կլուծվեր, Հայաստանի հարցն էլ՝ հօգուտ Ադրբեջանի է, Նիկոլի հարցն էլ։ Արցախը Ադրբեջանին հանձնելու համար պետք էր այն, ինչ արեց Նիկոլը, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին․ գնաց Պրահա ու համաձայնեց։ Ի դեպ, շատ ուշագրավ է Ռուսաստսնի ԱԳՆ առաջին տարածած լուսանկարը՝ Լավրովի այցից․ նա այցելել է Մեծ հայրենականի զոհերի հիշատակը հարգելու՝ անմար կրակի մոտ, իսկ լուսանկարում ֆոնը Արարատ լեռն է։ Տպավորություն եմ ստանում, որ այս պահին այդ երկրի ղեկավարութւոնը ավելի շատ է մեր շահերից հանդես գալիս, քան Հայաստանինը։ Կարճ ասած՝ Հայաստանն այսօր անվտանգային լուրջ խդիրներ ունի․ որ մի քանի օր է՝ մեր գյուղերի վրա կրակոցների մասին չեն խոսում, չի նշանակում, թե վտանգն անցել է։ Թուրքիայից սպառնալիքը մնում է, Ադրբեջանի ախորժակը մնում է։ Նիկոլը մի տարբերակ ունի՝ ինչ ասում են, անենք, որ պատերազմ չլինի։ Վաղը ասելու է՝ եթե փախստականներին չբերենք, մինչև շաբաթա վերջ պատերազմ կլինի։ Հայաստանի փրկությունը, պարզ է, ռազմավարական դաշնակցի հետ կապերի վերականգնումն է։ Նիկոլի պարագայում դա չի լինելու, նրան քայլերի իր հերթականությունն են թելադրել։ Եվ ուրեմն, տարբերակը մնում է Նիկոլին փոխարինումը։ Որքան շուտ՝ այնքան լավ։ 4 տարի առաջ՝ 2021 թվականին, կար նման հնարավորություն, չարեցինք, ու այսօր ավելի ծանր իրավիճակում ենք, քան 2020-ին, երբ պատերազմը նոր էր պրծել։ Մենք իրավիճակ փոխելու լիքը շանսեր ենք բաց թողել։ Բաց կթողնե՞նք ևս մեկը»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |
«Այս լռությունն Ալիևի համար ուղղակի ազդանշան է». Արմեն Հովասափյան
11901:12«Ընդդիմադիր քաղաքական դաշտը մահացած չէ, որ Մարուքյանն առաջադրվի վարչապետի թեկնածու»․ Վահան Բաբայան (տեսանյութ)
14700:48«Փողոցում շարքային քաղաքացու կարտոշկան էիք տշում, նորից ժողովրդից ձա՞յն եք խնդրելու»․ Վահան Բաբայանը՝ Հովիկ Աղազարյանին (տեսանյութ)
16300:30«Սա ստանդարտ գործիքակազմ է բռնաճնշումներ սանձազերծելու համար»․ Կարեն Վրթանեսյան
131Երեկ, 23:36Քաղաքացու պարտավորությունը, առ հայկական պետություն, հանել են վաճառքի»․ Հովհաննես Ավետիսյան
99Երեկ, 22:12«Ինչո՞ւ է Ալիևը սպառնում, և ինչո՞ւ էր Լավրովը գործուղվել Երևան»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
189Երեկ, 22:00«5 տարի է՝ սահմանագոտու անվտանգության պատն այդպես էլ չեն նորոգում»․ Ոսկան Սարգսյան
151Երեկ, 21:00«Ռուսաստանաբնակ գործարար Ժիրայր Մանուչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»․ Ռոման Երիցյան
252Երեկ, 20:00