«ՔԿ-ից գողացել են իրեղեն ապացույց ճանաչված 590.000 ԱՄՆ դոլար»․ ԶԼՄ
![]() 391 Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ., 19:42 Իրավապահ մարմիններում «Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ գիշեր աննախադեպ գողություն է արձանագրվել ՔԿ-ում։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է դեղատան փողոցում, հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար։ Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ Մեզ հասած տեղեկություններով՝ չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օպերատիվ մարմինները կենտրոնացրել են իրենց ուժերը գողացվածը հնարավորինս արագ հայտնաբերելու համար։ ՀԿԿ-ում հարուցվել է վարույթ։ «Փաստինֆո»-ն դիմել է ՔԿ և ՀԿԿ՝ դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու, տեղեկությունը ճշտելու համար, բայց պատասխան դեռևս չի ստացվել։ Դատախազությունից խոստացել են տեղեկությունը ճշտել։ Պաշտոնական մարմինների արձագանքը կհրապարակենք՝ հաջորդիվ։ Գլխավոր դատախազությոնից առաջարկել են դիմել գրավոր հարցմամբ, այսինքն՝ ո՛չ հերքել են, ո՛չ հաստատել, այլ տեղեկության համար գրավոր հարցում են պահանջել։ |

ԱՄՆ «Գրին քարտի» վիճակախաղի մասնակիցների թիվը կրկնապատկվել է տասը տարվա ընթացքում
10110:02
«2026-ի տարեմուտը զգուշացնում է ճակատագրական լինելու մասին». Նաիրի Հոխիկյան
9109:48
«Գյումրիի խնդիրները տարիներով կուտակված սխալ կառավարման, նիկոլական իշխանության համակարգային բացթողումների արդյունք են». Մհեր Մելքոնյան
11409:30
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
9609:18
Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց (լուսանկար)
18107:30
«Մոլլաների իշխանության անկումից հետո Իրանը դառնալու է Սիրիայի պես». Արա Արայան
18603:06
«Գործ ունենք հերթական ձեռնածության հետ». Կարեն Հեքիմյան
19102:06
«Ղազարյան VS Ղազարյան»-ի թիրախում Արարատ Միրզոյանն է (տեսանյութ)
336Երեկ, 23:36
