Ուրբաթ, 23 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Զինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական»․ Սուրեն Սուրենյանց

«Զինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական»․ Սուրեն Սուրենյանց
162
Երեկ, 20:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը թելեգրամյան էջում գրել է․ «Զինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական։

Կառավարությունը հավանություն է տվել զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին:

Իշխանական պատգամավորն առաջարկում է զինապարտներին հնարավորություն ընձեռել, որ մի կլորիկ գումարի դիմաց ոչ թե երկու տարի, այլ շատ ավելի քիչ ծառայեն:

Փաստորեն, Հայաստանի բանակի համալրումը տեղի է ունենալու սոցիալական խտրականության հիմքով ու զինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական:

Ըստ էության, Հայաստանի կառավարությունն օրինականացնում է գոյություն ունեցող կոռուպցիոն ռիսկերը և խոստովանում է, որ ձախողել է բանակի հետ կապ ունեցող բոլոր ռեֆորմները»։