«Փողոցում շարքային քաղաքացու կարտոշկան էիք տշում, նորից ժողովրդից ձա՞յն եք խնդրելու»․ Վահան Բաբայանը՝ Հովիկ Աղազարյանին
![]() 337 Ուրբաթ, 23 մայիսի, 2025 թ., 00:30 «Եղավ մի ժամանակ, երբ կարտոֆիլի պարկերի հետ գոտեմարտ էիք բռնել»,- «Կենտրոն»-ի հետ հարցազրույցի ժամանակ դիմելով ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ նշեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ ակնարկելով Տիգրանյան փողոցում Աղազարյանի և կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպը։ Աղազարյանը հորդորեց կոռեկտ արտահայտվել և հավելեց․ «Բա քո մասին ես չեմ ասի՞, ա՛յ տղա»։ Ի պատասխան Բաբայանի դիտարկմանը՝ «գողական բազար եք անում», Աղազարյանը նշեց․ «Ջան ասես, ջան կստանաս, չոռ ասես, չոռ կստանաս»։ «Տասը հատ չոռ էլ դու կստանաս, կարող ա 25 հատ ստանաս, 50 հատ ստանաս,- արձագաքեց Բաբայանը և հիշեցեց,- Պարո՛ն Աղազարյան, վեճի էիք բռնվել վաճառողի հետ, և տշել կարտոշկան փողոցում, մամուլը գրել է այդ մասին։ Մեր քաղաքացիները տեսնում են՝ Նիկոլ Փաշինյանի աջակից պատգամավորը, որը շարքային քաղաքացու կարտոշկան է տշել փողոցում, հիմա եկել է իմփիչմենթի գործընթաց է սկսում ու ներկայացնում մի թեկնածուի, ով էլի Նիկոլ Փաշինյանի աջակիցն է եղել, կիսել է նրա քաղաքականությունը։ Ես չեմ ասում՝ իրավունք չունեն, բայց կա հարցի բարոյական կողմը։ Հիմա էդ ամեն ինչը, որ արել եք, դուք նորից ձա՞յն եք խնդրելու ժողովրդից։ Ձեր պահվածքը հիմա էլ տեսանք, այսինքն՝ եթե դուք իշխանություն ունենանք, ինձ կարող է գնդակահարեք, արդեն չխոսեք էլ»։ Աղազարյանը պարզաբանեց․ «Ես վիճաբանության մեջ չեմ մտել շարքային գյուղացու հետ, որը կարտոֆիլ է վաճառում, այլ դալալի հետ, որը ճանապարհի եթևեկելի մասը փակել էր․․․ Այդ փողոցը մաքրվել է, ծառեր են տնկվել․․․»։ Ինչ վերաբերում է իմփիչմենթին՝ Աղազարյանը նշեց․ «Կա մի հսկայական զանգված, որը ո՛չ Նիկոլին ընտրողների մեջ է, ո՛չ չընտրողների, մեր նպատակն այդ ընտրազանգվածի հետ աշխատելն է»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
