Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Օրենքով դասալիք դառնալու ձևն էլ ովքե՞ր կարող էին սովորեցնել, եթե ոչ դասալիքները»․ Աննա Կոստանյան

«Օրենքով դասալիք դառնալու ձևն էլ ովքե՞ր կարող էին սովորեցնել, եթե ոչ դասալիքները»․ Աննա Կոստանյան
124
Այսօր, 14:42

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում իբր խստացնող կարգավորումներ ու փոփոխություն նախաձեռնողին պետք է հարցնել՝ որտե՞ղ է ծառայել ու ո՞ր թվին։ Օրենքով դասալիք դառնալու ձևն էլ ովքե՞ր կարող էին սովորեցնել, եթե ոչ հենց դասալիքները։ Բանակը դարձնում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխեքի տեղ, իսկ ով փող ունի, կտա, կազատվի ու դու կհամարվի շատ «արժանապատի» քայլ, 15 մլն բյուջեի լցնելով՝ պետությանը «ծառայություն մատուցած» քաղաքացի։ Հերթական կիսատ-պռատ կարկատան, որն իրականում բանակն ապամոնտաժելու հերթական «իրենց քայլն» է»։

Աղբյուրը`   Աննա Կոստանյան