Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ տեսանյութով․ «Վերջին զանգից ընդամենը մեկ օր առաջ կառավարությունը սև ու պիտակի բաժանեց շրջանավարտներին։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչային տարիքն է։ Փաշինյանի կառավարությունը փողով բնակ չգնալու նախագիծ ընդունեց։ Փաշինյանը ամբողջ 2018-ին խոսում էր սոցիալական արդարությունից, ասում էր՝ նախկինում հարուստների համար են մենակ հնարավորություններ ստեղծել, հարուստի երեխաները բանակ չեն գնում, պաշտոնյաներինը չեն գնում, աղքատներն են գնում․ հիմա ինքը նախագիծ է ընդունել միայն հարուստների համար։ 2018 թվականին նոր-նոր վարչապետ դարձած Նիկոլն ասում էր՝ սա Հայաստանն է, որտեղ ոչ մեկ չի խուսափում բնակից։ Հիմա ինքն առաջարկում է մուծվել ու խուսափել։ Դուք ասում եք՝ ով փող ունի, կարող դպրոցն ավարտելուց հետո զբաղվել կրթությամբ, լավ մասնագետ դառնալ․ լավ փող աշխատել, աղքատի երեխան գնա բանակ, սովորածն էլ երկու տարում մոռանա, հետ գա ու դառնա բանվոր: Ծակ գրպանով իշխանության եկածներն աշխատում են մենակ հօգուտ փողատերերի շահերի։ Այս կառավարության, ՔՊ-ական դեպուտատների կեսը չի ծառայել՝ Նիկոլից սկսած։ Ու բանակից թռածները բանակից օրինական կերպով թռնելու օրենք են անցկացնում։ Մինչև 2018 թվականը սոցիալական անարդարությունից բողոքող, արդարությունը վերականգնելու համար իշխանության եկածները որոշում են՝ հրուստները պետք է հագնեն կոստյում-փողկապ, աղքատները՝ կասկա։ Դու անհանդուրժողականություն ես մտցնում․ դու ստիպում ես, որ զորակոչվածը մտածի՝ ինքը չի գնացել հայրենիքն ու իր ընտանիքը պաշտպանելու, ինքը գնացել է բանակ՝ հարուստների փոխարեն։ Այս տարի կառավարությունը օրենք ընդունեց, որոնցով մի շարք հիվանդություններ, որոնք ունեցողները զատվում էին բանակից, համարեցին չխոչընդոտող և հիմա այդ հիվանդություններ ունեցողներին տանում են բանակ։ Ինչո՞ւ են որոշել այդպես․ որովհետև երևի թվակազմի խնդիր ունեն։ Երիտասարդների տարան բանակ, որոնք հիվանդություն ունեին, մի քանի ամիս հոսպիտալում պառկուց հետո զորացրվեցին։ Այսինքն, հիվանդությունների հիմքով բանակից ազատումը չեղարկել են, փողի հիմքով բանակից ազատումը՝ մտցրել։ Երիտասարդը, որը հիվանդ է բայց աղքատ, պետք է գնա բանակ, երտասարդը, որը հարուստ է ու առողջ, կարող է ազատվել։ Կեցցե արդարությունը։ Դուք գիտեք, որ էնպիսի բանակ եք սարքել, որ ծնողը ամեն քայլի կդիմի, որ ազատի որդուն։ Ի՞նչ պետք է անի մարդը, եթե հարուստ չէ ու ուզում է իր որդին չծառայի․ արտագաղթի, բախտը փորձի կազինոյում, գողություն անի։ ՔՊ-ական օլիգարխի բանկը երևի վաղը բանակից ազատվելու վարկ տա։ Էն որ դա ԱԺ ամբիոնից ասում էր՝ բանակը չենք հզորացնում, որովհետև չգիտենք ումից հզոր պետք է լինի, հիմա թուլացնում է, որովհետև կոնկրետ գիտի, թե ումից թույլ պետք է լինի։ ՔՊ-ական պատգամավորները բավական հաճախ են ԱԺ ամբիոնից խոսում նախկինում բանակից ազատվելու մասին՝ տարբեր ճանապարհներով։ Էդ խոսողների մեծ մասն էլ հեց ազատվել է բանակից։ ՔՊ-ն ասում է՝ դատապարտում ենք, որ առաջ կաշառքով ազատվել են բանակից, և հիմա առաջարկում են էդ կաշառքը տալ պետությանը և ազատվել։ Բայց ի՞նչ տարբերություն, թե բանակից ոնց ես թռել։ Էն ժամանակ փողով ազատվել են, հարստացել են ինչ-որ մարդիկ, հիմա կազատվեն, կհարստանան ՔՊ-ականները։ Այն ամենը, ինչն այն ժամանակ ապօրինի էր, դուք հիմա անում եք օրենքով, բայց անում եք նույն բանը։ Սրանց ուշքումիտքը փողն է, սրանց խոսակցությունը միշտ պտտվում է փողի շուրջ, սրանց գործունեությունը վերաբերում է փող աշխատելուն»։