Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Աղբահանության վճարի հարցով նույնպես կարելի է դիմել դատարան»․ Կարինե Հարությունյան

«Աղբահանության վճարի հարցով նույնպես կարելի է դիմել դատարան»․ Կարինե Հարությունյան
127
Այսօր, 16:00

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Մայր Հայաստան» խմբակցության ներկայացրած դիմումով Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները:
Իսկ նույն՝ «Մայր Հայաստան» և Երևանի ավագանու մյուս ընդդիմադիր ուժերը չե՞ն կարծում, որ աղբահանության վճարի ներկայիս կարգը առողջ տրամաբանությունից դուրս է և այդ հարցով նույնպես կարելի է դիմել դատարան։
Որքան փորձել եմ պարզել համացանցի միջոցով՝ որևէ երկրում նման անհեթեթ կարգ չկա, որի համաձայն աղբավճարը հավաքվի ըստ բնակտարածքի։
Արդյո՞ք ավագանու ընդդիմադիր ուժերը այս հարցով նույնպես դիմել են դատարան»։