Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Իմպիչմենթին դեմ են Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը»․ Նարեկ Մալյան

«Իմպիչմենթին դեմ են Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը»․ Նարեկ Մալյան
161
Այսօր, 15:00

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զեկուցում եմ հանրությանը.
Նիկոլին հեռացնելու միակ հնարավորությունը իմպիչմենտն է: Սա արդեն անհերքելի է: Սա արդեն գիտեն բոլորը:
Ընդդիմությունը բաժանված է երկու մասի.
1. Ովքեր պայքարում են այս իշխանության դեմ:
2. Ովքեր պայքարում են այս իշխանության համար 2026 թվականին շահավետ պայմաններով «ընդդիմություն» աշխատելու համար:
Այս պահին ընդդիմության ներսում իրական համախմբման առողջ քննարկումների ծիլեր կան: Սա լավ լուր է, հուսանք արդյունքը շուտով կտեսնենք:
Այս պահին իմպիչմենտին դեմ է Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս հայտարարում է, որ նիկոլին հեռացնելու օրակարգը իր դեմ է:
Ընդդիմության ներսի քննարկումների արդյունքների մասին մանրամասն կտեղեկացնեմ ավելի ուշ»։

Աղբյուրը`   Նարեկ Մալյան