Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ամեն ինչ պետք է անենք, որ «փրկագնով» բանակից ազատվելու մասին նախագիծը չընդունվի»․ Գեղամ Մանուկյան

«Ամեն ինչ պետք է անենք, որ «փրկագնով» բանակից ազատվելու մասին նախագիծը չընդունվի»․ Գեղամ Մանուկյան
225
Այսօր, 18:12

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայրենիքը սակարան չէ, ծառայությունը բոլորիս պարտքն է։
Այս օրերին մեծ աղմուկ բարձրացրած «փրկագնով» բանակից ազատվելու մասին օրենքի նախագիծը երկուշաբթի վաղ առավոտյան, ժամը 9։00 քննարկվելու է ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։
Պատրաստվում եմ այդ անկյունադարձային նիստին։ Ամեն ինչ պետք է անենք, որ հակասահմանադրական օրենքը չընդունվի։
Սրանով չփլուզվի մեր պաշտպանական, անվտանգային համակարգը։
Հայրենիքը չդառնա փող, փողատերը՝ «արտոնյալ», շինականը՝ պարտավոր։
Մանրակրկիտ, փաստարկներով պատրասվում եմ հապշտապ հրավիրվելիք նիստին՝ հանուն մեր Երկրի, ապագայի, Զինված ուժերի, մեր հազարավոր նահատակների ու այս պահին Հայրենիքի առաջ, դժվարին պայմաններում իրենց պարտքը կատարող ու բոլորիս խաղաղությունն ապահովող դիրքապահի։
Երկուշաբթի թեժ է լինելու։ Հետևեք նիստին։
լուսանկարն երկու տար առաջ լուսահոգի ընկերս՝ Մհեր Սահակայնն էր արել ՀՀԶՈՒ ամենաբարձրադիր մարտական հենակետերից մեկում, ուր հերթական այցի ժամանակ ճաշ պատրաստեցի ու արդեն 2 ամիս այդ դիրքում հերթապահող զինվորների հետ միասին ճաշեցինք։ Հպարտ էի նրանցով ու պայքար նաև հանուն նրանց ծառայության։ Կհանդիպենք»։

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան