«Կլիմայական փոփոխությունների պատճառով աշխարհում նվազում է մեղրի քանակը»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Կլիմայական փոփոխությունները նվազեցնում են մեղրի քանակը։
Աշխարհում արձանագրվում է մեղրի քանակի կտրուկ նվազում։ ԱՄՆ-ում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում մեղրի արտադրության ծավալները պակասում են։
Ամեն տարի աշխարհի տարբեր անկյուններից ստացվում են հաղորդումներ մեղուների զանգվածային անկման մասին։ Եթե 2000 թվականին Ռուսաստանում կար 3.4 միլիոն մեղվաընտանիք, ապա 2021-ին այդ թիվը նվազել է մինչև 2.8 միլիոն։ Նմանատիպ իրավիճակ է գրանցվել նաև Իտալիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ վերջին 10 տարիների ընթացքում մեղրի արդյունահանումը նվազել է միջինում 225 գրամով յուրաքանչյուր մեղվաընտանիքի հաշվով։
Գիտնականների կարծիքով՝ մեղուների մեղրարտադրության կարողությունը նվազում է մի շարք գործոնների ազդեցությամբ՝ հերբիցիդների օգտագործման կտրուկ ավելացում, հողի բերրիության անկում և ծաղկաշատ տարածքների վերափոխում միամյա հացահատիկային մշակաբույսերի համար օգտագործվող գյուղատնտեսական հողերի։
Սակայն հիմնական պատճառը կլիմայի փոփոխությունն է։ Այս տարի Ռուսաստանի կենտրոնական մարզերում մեղուները սովորականից շուտ են դուրս եկել ձմեռային քնից՝ վաղ գարնանյան տաք եղանակի պատճառով, սակայն հետագայում ցրտահարությունների վերադարձի հետևանքով շատերը սատկել են, ինչը նաև ոչնչացրել է բազում մեղրաբեր բույսեր։ Մեղրի նորմալ հավաքման համար անհրաժեշտ պոպուլյացիաների վերականգնումը սպասվում է ոչ շուտ, քան ամառվա կեսերին»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
150520.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77619.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86418.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94516.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104814.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106713.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124210.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135407.10.2026, 01:06