Կիրակի, 25 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Դու բազմաթիվ սպասող մարդիկ ունես»․ Տաթևիկ Հայրապետյան

«Դու բազմաթիվ սպասող մարդիկ ունես»․ Տաթևիկ Հայրապետյան
142
Այսօր, 16:42

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուբեն Վարդանյան, ուժեղ ու կամային մարդ, այսօր քո ծննդյան տարեդարձն է: Զարմանալի մարդ ես դու, ում կատարած ընտրություններն ու կայացրած որոշումները կարող են շատ հաճախ հասկանալի չլինել անգամ ամենամտերիմների համար։ Ես գիտեմ, որ քո մեջ կրում ես բացառիկ հավատ առ Աստված ու անսահման սեր առ Հայաստան ու հայկականություն։
Ամենից շատ ուզում եմ, որ այդ հավատն ու սերը օգնեն քեզ հաղթահարել այս փորձությունը, քանդվեն քեզ ֆիզիկապես գերության մեջ պահող շղթաները։ Դու շատ անելիք ու ասելիք ունես, դու բազմաթիվ սպասող մարդիկ ունես։ Շնորհակալ եմ քեզ քո լինելու, քո տարբերվող լինելու, քո չհանձնվելու, քո՝ խեղճությունը մերժելու, քո՝ Հայաստանն այսքան սիրելու ու պաշտպանելու, քո՝ շատերին տված թևերի համար»։