«Գումարի դիմաց զինծառայությունը կրճատող և ծառայությունից ազատող նախագծերը հակասահմանադրական են»․ Արման Թաթոյան
![]() 139 Այսօր, 15:06 ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի թելեգրամյան գրառումը․ «Գումարի դիմաց զինվորական ծառայությունը կրճատող և ծառայությունից ազատող օրենքների նախագծերը հակասահմանադրական են: Նախագծերի ընդունման հիմնավորումները ձևական են, բաղկացած են սիրողական մի քանի գնահատականից, արված չէ մասնագիտական որևէ վերլուծություն: Կոպտորեն խախտված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը: Նախագծերը խտրական են և առաջացնելու են սոցիալական մեծ անարդարություն: Ավելի են պառակտելու հասարակությունը, պառակտելու են բանակը, մարդկանց բաժանելու են խմբերի, հասարակությունում առաջ են գալու արհեստական հակասություններ, ինչն արդեն նկատելի է: Հիմնավորումներում հղում է արված Հայաստանի անվտանգությանը, բայց ընդունվելու դեպքում այս օրենքներն ավելի մեծ վնաս են հասցնելու երկրի անվտանգությանը՝ ոչ միայն Զինված ուժերի մարտունակության ու Զինված ուժերի կազմում արդարության, այլև հասարակության պառակտման տեսանկյունից: Չկան հիմնավորումներ, թե ինչ նպատակով ու սկզբունքներով է որոշվել փոխել պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը՝ 27-ից դարձնելով 37: Հաշվարկված և գնահատված չէ նախագծերի տնտեսական, սոցիալական ու հոգեբանական ազդեցությունը երկրի վրա (27-37 տարեկանների աշխատուժի, նրանց աշխատանքի և կարիերայի, ընտանիքի ու եկամուտների հարցեր, ավելի հասուն տարիքի անձինք կարող են դժվարությամբ համակերպվել բանակային կենցաղին, ինչը կառաջացնի հոգեբանական ճնշումներ և այլն): Էլ չեմ խոսում զինված ուժերի մարտունակության մասին, այն առումով, որ այդ տարիքում «զորակոչիկները» չեն կարող ունենալ նույն հոգեբանական-ֆիզիկական պատրաստվածությունն, ինչ ավելի երիտասարդ տարիքում։ Թերություններն այնքան շատ են, որ ամբողջությամբ են անթույլատրելի դարձնում օրենսդրական նախագծերի ընդունումը: Երկրի անվտանգությունը կազմալուծող, բանակի դեմ ուղղված այս նախագծերն ինքնին ցույց է տալիս, որ ՔՊ-ն շարժվում է միայն քաղաքական հաշվարկներով, պոպուլիստական առաջնահերթություններով՝ երկրի անվտանգության նկատմամբ առևտրի հոգեբանությամբ: Ի վերջո, այս լուծումները բերելու են արտագաղթի նոր ալիքի: Աղբյուրը` Արման Թաթոյան |
«Այս զույգի բոլոր ծրագրերը մատուցվում են «միամտաբար հավատալու» սոուսով»․ Վահե Սարգսյան
17215:54«Գումարի դիմաց զինծառայությունը կրճատող և ծառայությունից ազատող նախագծերը հակասահմանադրական են»․ Արման Թաթոյան
13415:06«Մենք ուզում ենք այս տարի դիվանագիտական ճանապարհով ավարտել պատերազմը»․ Սիբիհա
24314:50«Մեզ համար կարևոր է Ադրբեջանի աջակցությունը»․ Սիբիհա
24114:44ՌԴ-ի և Ուկրաինայի միջև «1000-ը՝ 1000-ի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակումն ավարտվել է
28113:50«Աղքատների բանակ, կամ՝ բանակի վերացում»․ Նիկողոս Հովհաննիսյան
14013:30«Էլի հիմնականը թողած ընկանք տասներորդականի հետևից»․ Մարգարիտ Եսայան
19513:18«ԱՄՆ-ի և աշխարհի լռությունը միայն խրախուսում է Պուտինին»․ Զելենսկի
28812:44