Կիրակի, 25 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Այս զույգի բոլոր ծրագրերը մատուցվում են «միամտաբար հավատալու» սոուսով»․ Վահե Սարգսյան

«Այս զույգի բոլոր ծրագրերը մատուցվում են «միամտաբար հավատալու» սոուսով»․ Վահե Սարգսյան
167
Այսօր, 15:54

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աննա Հակոբյանը գրել է՝ 2018֊ի ամռանը նախաձեռնել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ, որ գուցե հնարավոր կլինի կանխել պատերազմը։
Գերվստահ եմ՝ գալու է պահը, ամուսինն էլ հայտարարելու է՝ ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ
֊ Քարվաճառը հանձնեցի,
֊ Արցախը ճանաչեցի Ադրբեջանի կազմում,
֊ Կիրանցը կործանեցի,
֊ միջանցք տվի,
֊ Տիգրանաշենն ու Ոսկեպարը հանձնեցի,
֊ Սահմանադրությունը փոխեցի,
֊ Հայոց ցեղասպանությունն ուրացա,
֊ Անկախության հռչակագրից հրաժարվեցի,
֊ 300 հազար ադրբեջանական խաժամուժին բերի ՀՀ,
֊ Հայաստանն ապառազմականացրի,
֊ Ադրբեջանն ու Թուրքիան ինչ ուզեցին՝ արեցի,
Ողբերգությունն այն է, որ այս զույգի՝ Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ուղղված բոլոր ծրագրերն ու գործողությունները մատուցվում են ահա այսպիսի անմեղ՝ «միամտաբար հավատալու» սոուսով։ Կործանարար քայլերի քողածածկման և հասարակ մարդկանց կողմից ներում ստանալու հանճարեղ կոնցեպտ։
Իսկ տրագիկոմեդիայի վերջում նախատեսված են ներողության խոսքեր, գուցե՝ Հուդայի արցունքներ. ներողություն եմ խնդրում զոհերի համար, գերիների համար, Տիգրանաշենի համար, Հռչակագրի համար, Սահմանադրության համար, Հայաստանի համար»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան