«Հայաստանը կառավարում են տեխնոլոգիական զարգացման խավարամիտ թշնամիները»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագայհ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդունելով ծածկարժույթների (կրիպտոարժույթների) շրջանառության, ըստ էության, սամանափակման մասին օրենքը, Փաշինյանի կառավարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այսօր Հայաստանը կառավարում են տեխնոլոգիական առաջընթացի և զարգացման խավարամիտ թշնամիները:
Էս պարզ օրինակի վրա կարելի է հասկանալ, թե ինչու է Վրաստանը զարգացման, իսկ Հայաստանը՝ լճացման վիճակում»:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը փետրվարի 27-ին հավանություն էր տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին, որն ուղղված է կրիպտոարժույթների շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտի կանոնակարգմանը։
Ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ այս նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի կանխատեսելի միջավայր՝ ոլորտում գործող ձեռնարկատերերի համար հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով։
Նոր օրենսդրական նախաձեռնությամբ Կենտրոնական բանկը հասանելիություն կստանա այս ոլորտում գործող կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվությանը։ Բանկը կարող է արձագանքել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր ռիսկերին, ինչպես նաև այդ հարցերի շուրջ համագործակցել միջազգային գործընկերների և կազմակերպությունների հետ։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
36103.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
36203.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39703.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41903.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33203.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
119202.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
42101.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
148601.09.2026, 18:06