Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հայաստանի Հանրապետությունը ծնվեց ու կոփվեց հերոսամարտերում». «ՀայաՔվե»

«Հայաստանի Հանրապետությունը ծնվեց ու կոփվեց հերոսամարտերում». «ՀայաՔվե»
134
Չորեքշաբթի, 28 մայիսի, 2025 թ., 18:54

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը շնորհավորում է համայն հայությանը Հանրապետության օրվա առիթով:
«1918 թվականի մայիսի 28-ը՝ որպես Հայաստանի պետականության վերականգնումը խորհրդանշող կարևորագույն հանգրվան, պատմական անհրաժեշտություն էր: Մայիսի 28-ը Հայաստանի նորագույն պատմության ամենահերոսական ու հաղթական էջերից է:
Հայաստանի Հանրապետությունը ծնվեց ու կոփվեց հերոսամարտերում՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի, Սառնաղբյուրի, Ջավախքի, և այլն: Առաջին Հանրապետությունը վերականգնեց հայոց անկախության ընթացքը, հայության մեջ արմատավորվեց ազգային միասնության ու պետականության վերկանգնման համահայկական տեսլականը:
Փա՜ռք Սարդարապատի և մյուս հերոսամարտերի բոլոր նահատակներին...
Թող հավերժի՜ Հայաստանը...»։

Աղբյուրը`   «ՀայաՔվե»