Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Դավաճանությամբ չէ, որ պետք է զրկված մնանք հայրենիք ունենալուց»․ Մետաքսե Հակոբյան

«Դավաճանությամբ չէ, որ պետք է զրկված մնանք հայրենիք ունենալուց»․ Մետաքսե Հակոբյան
181
Երեկ, 11:18

Ապարանում մեծ շուքով տոնում են Հանրապետության օրը։ Միջոցառումներին ներգրավված են արցախյան մի շարք մշակութային խմբեր։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «ABCmedia»-ի հետ զրույցում այդ փաստը խորհրդանշական համարեց․ «Խորհրդանշական է, որ այս տարի ամեն ինչ նվիրված է Արցախին։ Պատմության դասերը պետք է սովորենք ու հասկանանք, որ ոչինչ ավարտված չէ։ Պետք է հասկանանք, որ դավաճանությամբ չէ, որ այսօր պետք է զրկված լինենք ու զրկված մնանք հայրենիք ունենալու հնարավորությունից։ Այս հաղթանակը և մայիսի 28-ի տոնակատարությունը վառ ապացույցն է այն հանգամանքի, որ նույնիսկ ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներից միշտ ելք կա․․․ Ժողովուրդը երբեք չպետք է հանձնվի, և երբեք իշխանությունները չեն որոշում՝ ժողովուրդն ինչպես պետք է ապրի և ինչպիսի հայրենիք ունենա»,- ասաց նա։

Մայիսի 28-ը՝ Ապարանում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ