Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Կեցցե՛ արդարադատությունը»․ Արսեն Թորոսյան

«Կեցցե՛ արդարադատությունը»․ Արսեն Թորոսյան
253
Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ., 16:48

«Կեցցե՛ արդարադատությունը»,- այսպես արձագանքեց ՔՊ-ական Արսեն Թորոսյանը ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի արդարացման լուրին։
Դիտարկմանը, թե Թորոսյանն անձամբ է մասնակցություն ունեցել հարուցված գործում, նա հիշեցրեց, որ ինքը, տեսնելով ՊՎԾ մի քանի աշխատակիցների գործողություններում կասկծելի տարրեր, դիմել է իրավապահներին, որից հետո եղել են մեղադրանքների առաջադրումներ։ «Ես տվել եմ տեղեկատվություն կասկածների վերաբերյալ, դրա հաստատման, չհաստատման, հետո դատարան ուղարկելու գործում ես որևէ դեր չունեմ»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ դեռ պետք է ճշտել մնացածի մասով ևս արդարացման վճիռ եղե՞լ է։
Հարցին, թե իրենց հեղափոխական թիմակիցը աշխատանքից ազատվել ու դարձել է ընդդիմադիր, չի՞ զղջում, Թորոսյանը պատասխանեց․ «Զղջալը քաղաքական կատեգորիա չէ, արել եմ այն, ինչ պարտավոր էի անել»։

Կեցցե՛ արդարադատությունը»․ Արսեն Թորոսյանը՝ Դավիթ Սանասարյանի արդարացման մասին