Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«1918թ․ մեր պետականությունը վերականգնվեց ակամայից, իրավիճակի բերումով»․ Տիգրան Աթանեսյան

«1918թ․ մեր պետականությունը վերականգնվեց ակամայից, իրավիճակի բերումով»․ Տիգրան Աթանեսյան
151
Չորեքշաբթի, 28 մայիսի, 2025 թ., 18:00

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Առաջին Հանրապետության կամ Պետականության վերականգման օրն է:
1375 թվականին մեր վերջին արքային դավաճանելուց հետո, 1918 թվականին վերականգնվեց պետականությունը: Այն վերականգնվեց ակամայից, իրավիճակի բերումով, վերականգնումն էլ դրսևորվեց մի անհասկանալի թղթով՝ հայկական գավառների կառավարման մասին: Հայաստանի կառավարիչների կամքից անկախ ռուսական կայսերական բանակի հայկական զորամիավորումների շնորհիվ տարած հաղթանակների արդյունքը տեղում մսխվեց: 2.5 տարում 4 վարչապետ, արտաքին և ներքին քաղաքականության, պետական շինարարության կատարյալ տապալում և ի վերջո խայտառակ պարտություն ու անկախության անփառունակ կորուստ: Այդուհանդերձ, Առաջին Հանրապետությունը ազգային վերածննդի հույսի խորհրդանիշ էր: Ի տարբերություն դրան հաջորդած Սովետական Հայաստանի, որը մեր ժողովրդին տվեց՝ կայուն տարածք, անվտանգություն, քաղաքաշինություն, անգրագիտության վերացում, բարձրագույն կրթական համակարգ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, գիտություն, մետրոպոլիտեն, տրանսպորտ, միլիոնանոց մայրաքաղաք (շարքը շատ երկար է), և հիմք հանդիսացավ Երրորդ Հանրապետության ստեղծման համար: Սովետական Հայաստանում կուտակած ազգային հարստությունը 30 տարվա մեջ այդպես էլ մինչև վերջ չթալանվեց, բայց դե նոյեմբերի 29-ը՝ Սովետական Հայաստանի ստեղծման օրը, ոչ ոք չի հիշում»։

Աղբյուրը`   Տիգրան Աթանեսյան