«2026թ․ ընտրությունները քաղաքականությանը հետևող մարդու փսիխիկայի համար մեծ փորձություն են դառնալու»․ Սուրեն Սահակյան
![]() 285 Չորեքշաբթի, 28 մայիսի, 2025 թ., 15:06 Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի «քաղաքական դաշտ» կոչվող ճահճում կա մի մեծ շերտ, որի «քաղաքական» համոզմունքների առանցքն էն ա, թե Հայաստանում ղեկավարներ նշանակում են դրսից և այլ որևէ տարբերակ չկա ու չի էլ կարող լինել։ Հաճախ կարդացած կլինեք, որ «այսինչ» քաղաքական գործիչը ընտրություններից կամ քաղաքական գործընթացներից առաջ ու ընթացքում թռել ա, ենթադրենք՝ Մոսկվա՝ «դաբրո» ստանալու։ Ներքին խոսակցություններում հաճախ էդ ենթադրյալ «դաբրոն» ստանալով ա պայմանավորվում այս կամ այն գործընթացի հաջողությունն ու հակառակը։ Հատկապես ընտրություններից առաջ շատ-շատերը շտապում են Մոսկվա՝ ակնկալելով մրցակիցներից առաջինը իրենց հաջողությանն աջակցության համար ռուսական պետական ապարատից մի ոչնչության գլխով հավանության արհամարական նշանը ստանալ։ Երբեմն մրցակցում են էդ հարցում՝ համոզելով, թե իրենց մրցակիցները չեն կարող Հայաստանից ու նրա ինքնիշխանությունից «տերերին» ավելին տալ, քան իրենք կտան։ Երբեմն մրցակցում են, թե ում «դաբրո» տվող ռուս կամ այլազգի ոչնչությունն ա պաշտոնով ավելի բարձր, թե Հայաստանի հնարավոր անկախության նվազեցման հարցում ում գործակալն են դառնում։ Նույն սերիայից ա համոզումը, թե եթե Նիկոլին չի հաջողվում հեռացնել, ապա նրան ավելի բարձր ռուս կամ այլազգի մեկն ա հովանավորում։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
