Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ուժգին պտտահողմը և խոշոր չափերի կարկուտն Արթիկում վնասներ են հասցրել

Ուժգին պտտահողմը և խոշոր չափերի կարկուտն Արթիկում վնասներ են հասցրել
248
Չորեքշաբթի, 28 մայիսի, 2025 թ., 20:00

Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ և տեղացել է խոշոր չափերի կարկուտ։ Այս մասին տեղեկացնում են Արթիկի համայնքապետարանից։

«Ուժեղ պտտահողմն Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասել է տանիքներ, արմատախիլ է արել ծառեր։

Կարկուտի պատճառով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և մասամբ նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություններ։

Արթիկ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի գլխավորած աշխատանքային խումբը ներկա պահին տեղում ուսումնասիրում է պտտահողմի և կարկուտի պատճառած նախնական վնասները։

Համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվելու է հանձնաժողով՝ վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով»,- ասված է գրառման մեջ։