Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

41-ամյա կալանավորը ինքնահրկիզման փորձ է կատարել

41-ամյա կալանավորը ինքնահրկիզման փորձ է կատարել
166
Չորեքշաբթի, 28 մայիսի, 2025 թ., 21:36

Մայիսի 26-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում արտառոց դեպք է տեղի ունեցել․ Արթիկ քրեակատարողական հիմնարկի 41-ամյա կալանավորներից մեկը՝ Ե․Չ․-ն ինքնասպանության փորձ է կատարել։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։

Այդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է նրա գործով հերթական դատական նիստը, սակայն ժամը 16․00-ի սահմաններում դատավորը նրան հեռացրել է դատական նիստերի դահլիճից ու իջեցրել են դատարանի մեկուսարան։ Այդ ժամանակ նա իր ձեռքին եղած կրակայրիչով ձեռքի ձախ բազուկի շրջանում կատարել է ինքնավնասում։ Կալանավորը հրաժարվել է բուժօգնությունից։