Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

ՔԿ-ից 590000 ԱՄՆ դոլար գողանալու դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել

ՔԿ-ից 590000 ԱՄՆ դոլար գողանալու դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել
210
Երեկ, 00:36

ՔԿ շենքից որպես իրեղեն ապացույց պահվող 590000 ԱՄՆ դոլար գողանալու դեպքից հետո ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչությունում պաշտոնանկություններ են եղել, սակայն ոչ գլխավոր պաշտոններից։ Այս մասին գրում է «Փաստինֆո»–ն։

«Մասնավորապես, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ մայիսի 27-ի հրամաններով՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության երկրորդ և չորրորդ վարչության պետերը՝ Վահան Ամիրխանյանը և Ռաֆայել Ղամբարյանը։

ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանի, նրա տեղակալ Հայկ Կատվալյանի պաշտոնանկության հարց առ այս պահը ՔԿ-ում չի բարձրացվել։ Ավելին, օրերս ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էին, թե նշված անձինք իրենց գործառույթները պատշաճ իրականացրել են, թե գլխավոր վարչության պետի օպերատիվ աշխատանքի շնորհիվ է դեպքը բացահայտվել։ ՔԿ նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնանկության մասին հարց ՔԿ-ում, կարծես թե, ևս չի քննարկվում»,– գրում է լրատվամիջոցը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: