Ճնշման գործիքը Արմեն Աբազյանն է․ «Հրապարակ»
![]() 309 Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը Սամվել Շահրամանյանի նկատմամբ ճնշման բոլոր լծակները գործի է դրել, որպեսզի նա, լինելով Արցախի նախագահի, կարելի է ասել, միակ թեկնածուն, հրաժարվի առաջադրվելուց։ Ճնշման գործիքն էլ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է, որը ՀՀ իշխանական վարչակարգի թերևս միակ պաշտոնյան է, որն ուղիղ շփման մեջ է Շահրամանյանի հետ՝ որպես նախկին կոլեգայի: Հիշեցնենք․ Շահրամանյանն Արցախում երկար տարիներ ԱԱԾ-ում է աշխատել։ Մեզ պատմեցին, որ Աբազյանը տևական ժամանակ է՝ իշխանություններից ուղերձներ է փոխանցում Շահրամանյանին, որ չառաջադրվի, թե իբր՝ Ալիևի վերջին ծավալապաշտական հայտարարությունները Հայաստանի նկատմամբ Արցախի քաղաքական վերնախավի այս գործողությունների պատճառով են, մասնավորապես՝ պետական ինստիտուտների գործունեությունը շարունակելու ջանքերի հետ կապված։ Դրա համար է Ալիևը սպառնում «Արևմտյան Ադրբեջանով» և 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձով։ Երեկ հայտնի դարձավ նաև, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Շահրամանյանը մի քանի անգամ հարցաքննվել է՝ Արցախի հանձնման ժամանակ սպառազինությունը թշնամուն հանձնելու վարույթով։ Տեղեկություն կար, որ այդ գործով Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է հաղորդում ներկայացրել Շահրամանյանի դեմ: Ի դեպ, ասում են՝ Բաբայանը 2018-ից հետո ինքնակամ շատերի դեմ է ցուցմունքներ տվել, որոնք հիմա ջրի երես են ելնում։ Իշխանության ճնշումները կարծես արդյունք են տալիս՝ նախագահի թեկնածուների առաջադրման առաջին ժամկետը բաց է թողնվել, վաղվանից երկրորդ ժամկետն է սկսվում, եւ եթե 7 օրվա ընթացքում թեկնածու չառաջադրեն, Արցախի նախագահի լիազորությունները կմնան ԱԺ նախագահի վրա։ Այդպես Սահմանադրությունն է ասում»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
