«Մոսկվան Ուկրաինային հնարավորություն չի տա վերազինվել հրադադարի քողի տակ»․ Նեբենզյա

«Մոսկվան Ուկրաինային հնարավորություն չի տա վերազինվել հրադադարի համաձայնագրերի քողի տակ»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դրա վրա չես կարող հույսդ դնել։ Մինսկի կրկնություն չի լինի», - ասել է նա։
Ռուսաստանի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության արմատական պատճառների վերացումը հիմնարար նշանակություն ունի այս հարցը «մեկընդմիշտ» լուծելու համար։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա երկուշաբթի՝ հունիսի 2-ին, Ստամբուլում։ Դրանցում Մոսկվան կներկայացնի ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագիր։ Այն ներառում է հակամարտության արմատական պատճառների լուծման բոլոր ասպեկտները։
Ռուսաստանի պատվիրակության կազմը նույնը կլինի, ինչ նախորդ փուլում՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկի, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկով և փոխպաշտպանության նախարար Ալեքսանդր Ֆոմին։
Երեք տարվա ընթացքում Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16-ին Ստամբուլում։ Կողմերը համաձայնեցին անցկացնել գերիների մեծաթիվ փոխանակում՝ 1000-ը՝ 1000-ի դիմաց, և ներկայացնել ապագա զինադադարի հնարավորությունների տեսլականը։

Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
13310:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
9310:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
10609:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
14902:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
15601:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
28200:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
29300:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
118Երեկ, 23:24