Կիրակի, 01 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Բաքուն փորձում է ռազմական հանցագործություններ «կարել» ՀՀ-ի դեմ»․ Տիգրան Աբրահամյան

«Բաքուն փորձում է ռազմական հանցագործություններ «կարել» ՀՀ-ի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
304
Երեկ, 11:24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվում ընթացող «դատավարության» շրջանակներում անդրադարձ է կատարվել 2016 թվականի մարտական գործողություններին:
Գեներալ Լևոն Մնացականյանը՝ որպես այդ ժամանակվա ՊԲ հրամանատար, հաստատելով իր մասնակցությունն այդ գործողություններին, հակադարձել է դատարան «բերման ենթարկված» այն կեղծ վկաներին, ովքեր հայկական զինուժին մեղադրել են խաղաղ բնակավայրերին թիրախավորելու մեջ:
Մնացականյանը վերլուծել է այդ «վկայությունների» ռազմական ասպեկտը, ցույց տալով, որ այդ «ցուցմունքները» մասնագիտական տեսանկյունից հիմնավոր չեն և դրանք չեն կարող փաստական հիմք դառնալ:
Բաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի շրջանակներում փորձ է արվում բազմաթիվ ռազմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան Բաքվում գտնվող հայերի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ: