Եգիպտոսի ռազմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և վայրէջք կատարել Ադրբեջանում
![]() 333 Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ., 11:36 Մարտին Եգիպտոսի ռազմաօդային ուժերի Antonov An-74t-200A տրանսպորտային ինքնաթիռը անցել է Հայաստանի օդային տարածքով և վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։ «Բանն այն է, որ սովորաբար դեպի Ադրբեջան ռազմական չվերթերը, այդ թվում՝ զենք առաքող, թռչում են Թուրքիայի և Վրաստանի տարածքով։ Հաշվի առնելով, որ ոչ քաղաքացիական օդանավերի թռիչքը երկրի օդային տարածքով ենթադրում է առանձին թույլտվություն, մենք այդ չվերթի վերաբերյալ տվյալներ խնդրեցինք Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից»,- գրում է լրատվականը։ Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ ՀՀ կառավարության 2003 թ.-ի որոշման (օդային երթևեկության կազմակերպման կանոնների մասին) համաձայն, եթե միջպետական համաձայնագրով այլ կարգավորումներ չկան, ապա Հայաստանի օդանավակայանների ուղղությամբ օտարերկրյա պետական օդանավերի թռիչքները, այդ օդանավակայաններից դուրս եկող, ինչպես նաև Հայաստանի տարածքով տարանցիկ թռիչքները իրականացվում են ԱԳՆ թույլտվության հիման վրա (ՊՆ-ի և լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո): Sputnik Արմենիան դիմել է երկրի ԱԳՆ, որտեղ հաստատել են տարանցիկ թռիչքի վերաբերյալ հարցման առկայությունը։ «2025 թ․-ի հունվարի 31-ին եգիպտական կողմը պաշտոնական հայտագրով դիմել է ՀՀ ԱԳ նախարարություն՝ մարտի 3-ից 6-ը Եգիպտոս-Ղրղզստան-Եգիպտոս ուղղություններով թռիչք կատարելու ընթացքում ՀՀ օդային տարածքով տարանցման թույլտվություն ստանալու նպատակով: Ըստ եգիպտական կողմի տեղեկատվության՝ թռիչքն իրականացվել է զորավարժություններին մասնակցելու նպատակով»,-հայտնել են գերատեսչությունից։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
