«Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի պահվածքը շատ հակասական է»․ Հովիկ Աղազարյան
![]() 346 Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ., 12:24 ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ հակասական է ու անհասկանալի պարոնայք Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի ( չգիտեմ էլ, որի անունը առաջինը գրեմ, որ չնեղացնեմ) պահվածքը։ Էդգար Ղազարյանը գրառում է արել այն մասին, որ 2025թ. մայիսի 30-ի դրությամբ Ազգային Ժողովի ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործնթաց, ընդ որում, ընդդիմադիր բառը վերցրել է չակերտների մեջ, ինչը կոնկրետ իմաստ է կրում։ Հիշեցնենք, որ պարոնայք Նարեկ Մալյանը և Էդգար Ղազարյանը (այս անգամ էլ թող այս հաջորդականությունը լինի) հայտնի նախաձեռնության շրջանակներում գրավոր դիմել էին ԱԺ բոլոր 107 պատգամավորներին։ Այն բանից հետո երբ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները հայտարարեցին, որ իրենք չունեն Վարչապետի թեկնածու և պատրաստ են աջակցելու որևէ նախաձեռնության, այդ 107 պատգամավորներից երկուսը՝ Հակոբ Ասլանյանը և ես հանդես եկանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ և որպես Վարչապետի թեկնածու առաջադրեցինք Էդմոն Մարուքյանին։ Հարց է առաջանում. ի՞նչ իրական նպատակ են հետապնդում իմպիչմենթի նախաձեռնության հեղինակները՝ մի կողմից «ոչնչացնելով» ընդդիմությանը, մյուս կողմից, ըստ էության, չնկատելով իրենց դիմումներին անսացած երկու պատգամավորների նախաձեռնությունը և ամենօրյա ռեժիմով անհագ ցանկություն ցուցաբերելով ու մարտնչող պատրաստակամություն հայտնելով հանդիպել ՔՊ խմբակցության պատգամավորներին»։ Աղբյուրը` Հովիկ Աղազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
